close
Եղանակը Երևանում
23 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանի կառավարությունը պետական գաղտնիք համարվող տեղեկությունը տրամադրել է Ադրբեջանին

Հասարակություն

21 Հուլիսի 2021, 19:19
 Հայաստանի կառավարությունը պետական գաղտնիք համարվող տեղեկությունը տրամադրել է Ադրբեջանին

ՀՀ իշխանությունները Ադրբեջանին են հանձնել պետական գաղտնիք պարունակող փաստաթղթեր։ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան դա փաստել են թե ՀՀ պաշտպանության նախարարությունը, թե Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը։ 

Հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել Աղդամի, ապա՝ Ֆիզուլիի և Զանգելանի ականապատ տարածքների վերաբերյալ քարտեզները՝ դա ներկայացնելով որպես բարի կամքի դրսեւորում։

«Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել ՀՀ ԶՈՒ ԳՇ, ՀՀ ՊՆ և Արցախի ՊԲ՝ պարզելու, թե արդյոք սահմանված կարգով դրանք գաղտնազերծվել են, ով է կայացրել որոշումը՝ ականապատ տարածքների տեղորոշման վերաբերյալ փաստաթղթերն ադրբեջանցիներին տրամադրելու վերաբերյալ։ Այսպես, ՀՀ ԶՈՒ ԳՇ-ից մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, թե ականապատված տարածքների վերաբերյալ քարտեզներ անունով փաստաթղթեր չունեն, հետևաբար՝ տեղեկատվություն տրամադրել չեն կարող։ ԳՇ-ի կողմից նման պատասխան ստանալուց հետո նույն կառույցին երկրորդ հարցումն ենք ուղարկել՝ այս անգամ նշելով «ականների տեղորոշման հնարավորություն տվող որևէ փաստաթուղթ» չեզոք եզրույթը, սակայն ԳՇ-ից կրկին հրաժարվել են պատասխանել հարցերին։

«Փաստինֆո»-ն նույն հարցի առնչությամբ գրավոր հարցում է ուղարկել ԱՀ ՊԲ, որտեղից նշել են, որ տեղեկատվության տրամադրել չեն կարող, քանի որ հայցվող տեղեկատվությունը պարունակում է պետական գաղտնիք համարվող տեղեկություններ։

Նույնաբովանդակ պատասխան է ստացվել ՀՀ ՊՆ-ից։

«Ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարին հասցեագրված Ձեր 30․06․2021թ N 59-Ա-21 հարցման՝ հայտնում եմ, որ հարցման վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելը մերժվում է՝ հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի և ՀՀ կառավարության 13,03,1998թ N173 որոշմամբ հաստատված ցանկի 5-րդ և 8-րդ կետերի պահանջները, քանի որ հարցապնդվող տեղեկությունները գաղտնի են»,- նշված է ՀՀ ՊՆ-ի կողմից տրամադրված պատասխանում։

Այլ խոսքով՝ ՀՀ իշխանությունները առանց գաղտնազերծելու պետական գաղտնիք համարվող տեղեկատվությունը փոխանցել են թշնամի երկրին, եւ սա այն դեպքում, երբ ոչ միայն տրամադրված փաստաթղթերը, այլ անգամ  դրանց  գաղտնազերծված-չգաղտնազերծված լինելու մասին տեղեկատվությունը հայ հասարակության համար համարվում է պետական գաղտնիք։

Ընդգծենք, որ Հայաստանի որոշ պաշտոնյաներ նշված քարտեզների փոխանցումը ներկայացրել են որպես բարի կամքի դրսեւորում, մինչդեռ այն հանցագործություն է՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքով։ Մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածը պետական դավաճանություն է համարում պետական գաղտնիք պարունակող տեղեկատվությունը օտարերկրյա պետությանը փոխանցելը.

«Պետական դավաճանությունը՝ թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասնհինգից քսան տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»,- սահմանում է ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածը։ Ասել է, թե՝ գործ ունենք ՀՀ բարձար պաշտոնյաների կողմից առերեւույթ պետական դավաճանության դրսեւորման հետ։

 
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica