close
Եղանակը Երևանում
27 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իմ՝ կալանքի տակ չմնալու գերակա շահը Հայաստանի քաղաքացիների առողջությունն է․ Արմեն Չարչյան

Քաղաքական

20 Հուլիսի 2021, 18:12
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իմ՝ կալանքի տակ չմնալու գերակա շահը Հայաստանի քաղաքացիների առողջությունն է․ Արմեն Չարչյան

Դատավարության ներկա փուլում առկա են բոլոր նախադրյալները պրն․ Չարչյանի նկատմամբ դեռ մինչդատական վարույթում կիրառված ամենախիստ տեսակի խափանման միջոց կալանավորումը ավելի մեղմ տեսակի խափանման միջոց գրավով փոխարինելու համար՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար, բժիշկ Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը դատավարության ժամանակ։

Նա նշեց, որ անձի ազատության և անձեռնմխելիության իրավունքը Սահմանադրությամբ անօտարելի և բարձրագույն արժեք է, և սա նշանակում է, որ դրա նկատմամբ դատարանը բացառիկ վերաբերմունք պետք է ցուցաբերի։

Պաշտպանները պնդեցին, որ նրա՝ կալանքի տակ մնալու հիմքերը բացակայում են։

Արմեն Չարչյանի մուտքը դատական նիստերի դահլիճ ուղեկցվեց ծափողջույններով։ Նա հանդես եկավ ելույթով։

«Այստեղ խոսք գնաց գերակա շահի մասին։ Ո՞րն է գերակա շահը իմ՝ կալանքի տակ մնալու և իմ՝ կալանքի տակ չմնալու։ Իմ՝ կալանքի տակ չմնալու գերակա շահը Հայաստանի քաղաքացիների առողջությունն է։ Ես յուրաքանչյուր ամիս կատարում եմ 20-30 բարդագույն վիրահատություններ, որոնք մյուսները չեն կարողանում անել, եթե անգամ անում են, ապա ոչ այն մակարդակով, ինչ-որ ես։ Ես ամսական վերահսկում եմ 200-250 վիրահատությունների կատարում։ Մի ամիս անգործության մատնվելով՝ ես դա չեմ արել։ Մի ամիս ՀՀ 200-250 քաղաքացի զրկված է եղել բարդագույն վիրահատությունների՝ բարձրագույն ձեւով կատարման հնարավորությունից, 200-250 քաղաքացի զրկված է եղել իրենց վիրահատությանը հետեւելուց, 500-550 քաղաքացի զրկված է եղել բարձրակարգ կոնսուլտացիա ստանալու հնարավորությունից․ դա է գերակա շահը»,-ասաց բժիշկ Չարչյանը։

Նշենք, որ Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։ Հիմքում համացանցում տարածված ձայնագրությունն է, ըստ որի Չարչյանը իր բժշկական կենտրոնի աշխատակիցներին հորդորում է՝ մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Պաշտպանները պնդում են, որ դատարան է ներկայացվել այդ ձայնագրության մոնտաժված տարբերակը, քանի որ ամբողջական տարբերակի բովանդակությունն այլ է, որում չկա սպառնալիք կամ ճնշում։

Մանրամասն՝ տեսանյութում․ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica