close
Եղանակը Երևանում
26 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հյուսիս-հարավ ճանապարհ ներդրումային ծրագիրն իրականացնելու համար բավարար ինստիտուցիոնալ կարողություններ չկան. տնտեսագետ

Տնտեսական

18 Հուլիսի 2021, 15:35
 Հյուսիս-հարավ ճանապարհ ներդրումային ծրագիրն իրականացնելու համար բավարար ինստիտուցիոնալ կարողություններ չկան. տնտեսագետ

Հյուսիս-հարավ ճանապարհ ներդրումային ծրագիրն իրականացնելու համար ինչպես նախկինում, այնպես էլ հիմա բավարար ինստիտուցիոնալ կարողություններ չկան, որի հետևանքով Հայաստանի Հանրապետության կողմից վերցված վարկային միջոցների փոշիացվել են, ունենք կառուցված անորակ և գերթանկարժեք ճանապարհներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

«Հյուսիս-հարավ ճանապարհը պետք է ավարտին հասցնել

ԵՄ-ի կողմից հայտարարվեց, որ Հայաստանին տրամադրվելու է 2,6 մլրդ եվրոյի աջակցություն, որից 600 մլն եվրոն ուղղվելու է Հյուսիս-հարավ ճանապարհ ներդրումային ծրագրի Սյունիքի հատվածի կառուցման համար։ 

Հետաքրքիր է, երբ նախկին բարձրաստիճան պաշտոնյաններին հարցնում էին, թե ինչու՞ այս ծրագիրը սկսեցին Երևան-Արտաշատ, Երևան-Աշտարակ Տրանշ 1.-ով (այստեղ համեմատաբար լավ ճանապարհ էր), նրանք պատասխանում էին, որ դրսի ուժերը շահագրգռված չեն, նույնիսկ դեմ են Իրանի Իսլամական Հանրապետության սահմանից այս ճանապարհի կառուցմանը։ Արի ու տես, նույն այդ արևմտյան ուժերն իրենք են պատրաստ ֆինանսավորել դեպի Իրան ճանապարհի կառուցումը։ Ինչևէ, սուտը և թալանը միշտ է եղել։ 

Ներկայումս, գիտակցված թե անգիտակցված մարդիկ ցուցադրում են Սյունիքով անցնող ճանապարհի նախագիծը և իրենց մտահոգությունը հայտնում Հայաստանի տարածքային ամբողջականության մասին։ 

Հիշեցնեմ, որ Սյունիքի կենտրոնով անցնող այս ճանապարհի նախագիծը գոյություն ունի 5-6 տարի, այսինքն՝ նախորդ իշխանության օրոք է այն նախապատրաստվել՝ հաշվի առնելով ամենակարճ լինելն և ռելեֆային պայմանները։ 

Հարկ է մեկ անգամ ևս նշել, որ այս ճանապարհը Հայաստանի տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունի, այն թույլ կտա նվազեցնել տրասպորտային ծախսերը, ավելացնել բեռնափոխադրման և ուղևորափոխադրման հոսքերը, հետևաբար, ճանապարհի նախագիծը անտեղի չպետք է կապել սահմանային լարված իրավիճակի հետ։

Իմ հիմնական մտահոգությունը կայանում է նրանում, որ Հյուսիս-հարավ ճանապարհ ներդրումային ծրագիրն իրականացնելու համար ինչպես նախկինում, այնպես էլ հիմա բավարար ինստիտուցիոնալ կարողություններ չկան, որի հետևանքով Հայաստանի Հանրապետության կողմից վերցված վարկային միջոցների փոշիացվել են, ունենք կառուցված անորակ և գերթանկարժեք ճանապարհներ, որի մասին մանրամասն անդրադարձել եմ 2018 թվականի փետրվարին հրապարակված վերլուծության շրջանակում»: 

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica