close
Եղանակը Երևանում
17 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Եթե ես անեմ այդ հայտարարությունը, 90%-ով նրանք կսպանեն ինձ...». Ն. Հոխիկյանի նոր փաստը՝ Լափշինի մասին

Քաղաքական

18 Հուլիսի 2021, 10:23
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Եթե ես անեմ այդ հայտարարությունը, 90%-ով  նրանք կսպանեն ինձ...». Ն. Հոխիկյանի նոր փաստը՝  Լափշինի մասին

Լրագրող, մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը ևս մեկ կարևոր փաստ է հրապարակել հրեա բլոգեր Ալեքսանդր Լափշինինի և իր խոսակցություններից, որը նոր լույս է սփռում այս օրերին հանրայնացված և մեծ աղմուկ բարձրացրած փաստերի վրա։

Հիշեցնենք՝ Նաիրի Հոխիկյանը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնած բաց-դասընթաց քննարկման ժամանակ անդրադարձել էր նաև արցախյան վերջին պատերազմին՝  ցնցող փաստեր ներկայացնելով  պատերազմի՝ Նիկոլ Փաշինյանի վարչախմբի կողմից վաղօրոք պլանավորած լինելու, Արցախի շրջանների, բերդաքաղաք Շուշիի դավաճանական հանձնման և այլնի մասին: Նշված փաստերի հրապարակման ընթացքում ներկայացրել էր նաև հրեա բլոգեր Ալ. Լափշինի և Նիկոլ Փաշինյանի նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի մասնակցությամբ կարևոր խոսակցություն, ինչին այսօր արձագանքել էր Ալ. Լափշինը՝ մասամբ ժխտելով Ն. Հոխիկյանին:

Ի պատասխան Լափշինի՝ Հոխիկյանն առաջարկել է հրապարակել իրենց միջև եղած խոսակցությունները։ 

Հուլիսի 17-ին Նաիրի Հոխիկյանը վերստին դիմել էր հրեա բլոգերին՝ վերահաստատելով իր առաջարկը։

Ստորև ներկայացնում ենք Հոխիկյանի գրառումը նոր փաստի հրապարակման առիթով՝ կից ներկայացնելով iammedia.am հարթակում հրապարակված համապատասխան ռեպորտաժը.

«Նոր փաստեր․
 
Մի՛ հայհոյեք Ալեքսանդր Լապշինին, որ նա հրաժարվում է իր իսկ ասած խոսքերից։ Ես պատերազմից առաջ և պատերազմից հետո՝ 8 ամիս շարունակ նրան համոզում էի խոսել առաջին դեմքով և պատմել ամեն ինչ, բայց հասկացա, որ վախը մեծ դերակատար է։
 
Չմոռանանք՝ Լապշինը մեծ դժվարությունների միջով է անցել, երկար ամիսներ տանջանքներ է կրել Ադրբեջանի բանտում, հետո ևս հետապնդվել է, ինչին ես ականատես եմ եղել, փորձել իմ կապերով օգնել՝ խուսափելու ադրբեջանական հետապնդումներից։ Հուսով եմ, գոնե սա Լապշինը կհաստատի։
 
Չնայած նրան, որ Ալեքսանդրը հրաժարվում է իր բոլոր ասածներից՝ լավ գիտակցելով, որ դրանց ապացույցները ես ունեմ, ես չեմ դադարում նրա նկատմամբ լավ վերաբերմունք ունենալ, քանի որ Լապշինը մեծ գործ է արել մեր հայրենիքի համար։ Բայց ես միաժամանակ նրան ասել եմ՝ երբեք իմ հայրենիքը առևտրի առարկա չեմ սարքի նույնիսկ հանուն ընկերության։ Iammedia հարթակում որոշ նոր փաստեր եմ հրապարակել, փոքրիկ կտորներ, որոնք որոշ պատկերացում կստեղծեն, թե ինչու եմ այսքան ժամանակ ես լսում Լապշինի խնդրանքը և չեմ հրապարակում իրողությունները։ Մարդը վախենում է ֆիզիկական հաշվեհարդարից։
 
Տեսանյութի սկզբում այդ ձայնային հաղորդագրությունից հատված է, որը ևս ձայնագրություն չէ, այլ հատուկ ուղարկված հաղորդագրություն։
 
Էլի փաստեր ուզո՞ւմ եք։ Դրանք բոլորը ապահով տեղերում և ապահով մարդկանց մոտ պահված են»։
 

Նաիրի Հոխիկյանն արձագանքել էր նաև  ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնած բաց-դասընթաց քննարկման ժամանակ հանրայնացրած փաստերի առիթով իրեն ուղղված հարցադրումներին:



Ահա թե ով է մեռել
17 Հոկտեմբերի 2021, 11:13 Ահա թե ով է մեռել

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica