close
Եղանակը Երևանում
17 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ալաշկերտ»-ը Չեմպիոնների լիգայի երկրորդ փուլում է

Սպորտ

14 Հուլիսի 2021, 22:58
 «Ալաշկերտ»-ը Չեմպիոնների լիգայի երկրորդ փուլում է

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում «Ալաշկերտ»-ը պատասխան խաղում հյուրընկալեց Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադս»-ին:

Մեկնարկային 10 րոպեներին թիմերը փոխանակվում էին գրոհներով, բայց դարպասի գրավում չկար: Խաղակեսի ավարտին մոտ տեղատարափ անձրև սկսվեց, ինչն ազդեց խաղի արագության վրա: «Ալաշկերտ»-ը մի քանի հնարավորություն ուներ բացելու  խաղի հաշիվը, սակայն գնդակը չէր հայտնվում դարպասում: Ի վերջո, մեկնարկային 45 րոպեներն ավարտվեցին առանց դարպասի գրավման:

Երկրորդ կեսում եղանակային պայմաններն ավելի վատացան, ու խաղի ընթացքի վրա ազդեց քամու առկայությունը: «Ալաշկերտ»-ն ակնհայտ առավելություն ուներ և գնալով մեծացնում էր ճնշումը մրցակցի դարպասին: Խաղն ի վերջո տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Առաջին 15 րոպեներին անդադար գրոհում էր հայկական ակումբը: Եվ վերջապես՝ խաղի 112-րդ րոպեին «Ալաշկերտ»-ը բացեց հանդիպման հաշիվը: Աչքի ընկավ Վենսան Բեզեկուրը: «Ալաշկերտ»-ը հաղթեց նվազագույն հաշվով և երկու խաղերի ընդհանուր 3:2 հաշվով կշարունակի պայքարը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում:  Նրա մրցակիցը մոլդովական «Շերիֆ»-ն է:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica