close
Եղանակը Երևանում
3 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սյունիքում հետապնդումները Նիկոլի ցուցադրական ելույթն է «չագուչը» արդարացնելու նպատակով․ Կարեն Քոչարյան

Քաղաքական

14 Հուլիսի 2021, 21:42
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սյունիքում հետապնդումները Նիկոլի ցուցադրական ելույթն է «չագուչը» արդարացնելու նպատակով․ Կարեն Քոչարյան

Սպորտաձևեր կան, օրինակ, գեղասահքը, որտեղ բացի պարտադիր ծրագրից կա ցուցադրական՝ «показательные выступления»․ ես կարծում եմ՝ Սյունիքում հետապնդումները Նիկոլի թիմի և ընտրազանգվածի համար «показательный» ելույթն է, որ ինչ-որ բան պետք է ցուցադրի «չագուչը» արդարացնելու նպատակով՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

«Չեմ կարծում, որ դա երկար կտևի, որովհետև Սյունիքում ինչ անելու են-չեն անելու, չեմ  կարծում, որ 3-4 կամ թեկուզ 13-14 համայնքապետով է լուծվելու այդ խնդիրը։ Այսինքն, եթե լուծելու են այդ խնդիրը՝ համայնքապետերով է՛լ, առանց համայնքապետերի է՛լ կլուծեն։ Սա ավելի շատ կոմպլեքսավորված ուժի և անհատի պրոբլեմ է՝ ինչ մենք տեսնում ենք»,-ասաց նա։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չհերքեց, որ Սյունիքով ճանապարհի հարց քննարկվում է, բայց, ասաց, որ դա ոչ թե միջանցք է լինելու, այլ ճանապարհ, որը համարվելու է Հայաստանի սուվերեն տարածքը։

Կարեն Քոչարյանի համոզմամբ՝ Հայաստանին արդեն 7-8 ամիս է ոչ ոք ոչինչ չի հարցնում։

«Ինձ թվում  է, ստացվել է այնպես, որ Հայաստանը պատմական այս ժամանակահատվածում սուբյեկտից վերածվել է օբյեկտի, ցավոք սրտի։  Դա չի նշանակում, որ սա վերջն է, Կիկոսի մահն է, և այլն, յուրաքանչյուր վատ իրավիճակից էլ կա ելք, և հուսով եմ Հայաստանի հասարակությունը կգտնի այդ ելքը։ Հայաստանի հասարակությունը, ցավոք սրտի, ունի շատ պրոբլեմներ․ առաջին հերթին դա կրթական պրոբլեմն է»,-ասաց Կարեն Քոչարյանը։

Նա հավելեց, որ դա «ճանապարհ» կկոչվի, թե «միջանցք»՝ դուրս կգանք այս վիճակից։

«Ես դեմ չեմ ինտեգրացիոն պրոցեսներին, բայց ո՛չ այս կարգավիճակով, և ո՛չ այս նսեմացուցիչ կապիտուլյացիայից հետո։ Դա դեռ երկար կքննարկվի, ես կարծում եմ, ու հույս ունեմ, որ գոնե դա չի լինի թուրք-ադրբեջանական զորքերի հսկողության տակ այդ ոչ միջանցքը, այլ ճանապարհը»,-ասաց Կարեն Քոչարյանը։

Իսկ որ կլինի թուրք-ադրբեջանական զորքերի հսկողության տակ՝ այդ մտավախությունը նրա մոտ կա, որովհետև 1000 ադրբեջանցի զինվոր արդեն 1,5 ամիս է՝ Հայաստանի տարածքում է և, կարծեք թե, որևիցե խնդիր  իշխանություններից ոչ ոք չի տեսնում։

Սահմանադրական դատարանը իր որոշումը կակայցնի փաստերի՞ հիմքով, թե՞ քաղաքական պատվերի՝ հարցին Կարեն Քոչարյանը պատասխանեց, որ գործընթացներ են գնում։

«Պրոցեսն այնպիսին է՝ այդ թվում արտաքին աշխարհից եկող մեսիջներն այնպիսին են, որ այն, ինչ ֆիքսվել է այս պահին, ձեռք է տալիս բոլորին․ բոլորը շնորհավորում են, այդ թվում նաև աշխարհաքաղաքական կենտրոնների ղեկավարները, առաջարկում են արագացնել լուծումները, ասում են, որ այն, ինչ կատարվել է հիմա, արդեն դա բոլորի համար է լավ՝ խոսքը Պուտինի մասին է, Ռուսաստանն այդպես է ասում, Եվրոպան առաջարկում է 1,6 միլիարդ, հետո ասում է՝ 1 միլիարդ էլ այլ աղբյուրներից կհայթայթեն, ԱՄՆ-ի դեսպանն է քաջալերում, միևնույն ժամանակ, այդ նույն երկրների դեսպանները Ադրբեջանում չեն գնում Շուշի։ Ես կարծում եմ, այնուամենայնիվ, սա այս գերտերությունների կողմից մեսիջ է, որ գոնե ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ֆիքասում են Մինսկի խմբի շարունակականությունը հետագայում, ֆիքսում են, որ Արցախի հարցը դեռ լուծված չէ, ինչպես պնդում է Ալիևը, ռուսները իրենց հարցերն են լուծում՝ տարածաշրջանում փորձում են ամրապնդվել, մենք այդտեղ որտեղ ենք՝ ես չեմ կարողանում հասկանալ»,-ասաց քաղտեխնոլոգը։

Այսպիսով, նա կարծում է, որ Սահմանադրական դատարանը որոշում կկայացնի՝ անփոփոխ թողնել ընտրությունների արդյունքները։

Աննա Բալյան

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica