close
Եղանակը Երևանում
28 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պրոֆեսոր Չարչյանը մեր Սահմանադրության համաձայն իրավունք ուներ կատարելու քարոզարշավ․ դոկտոր-պրոֆեսոր Գագիկ Հակոբյան

Քաղաքական

24 Հունիսի 2021, 18:22
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պրոֆեսոր Չարչյանը մեր Սահմանադրության համաձայն իրավունք ուներ կատարելու քարոզարշավ․ դոկտոր-պրոֆեսոր Գագիկ Հակոբյան

Ես այստեղ եմ որպես բժիշկ, որպես ՀՀ շարքային քաղաքացի, որ իմ աջակցությունը հայտնեմ իմ հարգարժան գործընկերոջը՝ պրոֆեսոր Չարչյանին՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիային մասնակցող  մի մասնակից, ԵՊԲՀ դիմածնոտային ամբիոնի վարիչ, դոկտոր-պրոֆեսոր Գագիկ Հակոբյանը, որը, այլ քաղաքացիների հետ, պահանջում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից՝ իրացնել իր հայեցողական լիազորությունը և վերացնել «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանի խափանման միջոց կալանավորումը։

«Մեր պահանջը մեկն է՝ պրոֆեսոր Չարչյանը, լինելով պատգամավորության թեկնածու, մեր Սահմանադրության համաձայն իրավունք ուներ կատարելու քարոզարշավ։ Մենք այդ քարոզարշավի ընթացքում չենք տեսել ոչ մի բռնության կոչ, ոչ մի հակապետական կոչ, ոչ մի ստիպողականություն, ոչ մի կաշառքի խոստում, ոչ մի հարկադրանք։ Ցանկացած քաղաքացի իրավունք ունի իր ընտրողներին, նաև կոլեկտիվին,  կոչ անել գնալ ընտրության։ Եվ այդ կոլեկտիվն այն մարդիկ չեն, որոնց կարելի էր ստիպել, կաշառել կամ համոզել։ Եթե ընտրություններում հաղթեր իր կուսակցությունը և նա գնար գործադիր իշխանություն կամ վերցներ պատգամավորության մանդատը, ապա այդ դեպքում ոչ մի լծակ չէր ունենա իր հորդորը չկատարած մարդկանց պատժելու»,-ասաց դոկտոր-պրոֆեսոր Գագիկ Հակոբյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica