close
Եղանակը Երևանում
30 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանները փաթաթվեցին ինձ՝ ընտրատեղամասից դուրս հանեցին․ 7/7-ից հեռացված վստահված անձը՝ խախտումների մասին

Քաղաքական

23 Հունիսի 2021, 11:27
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանները փաթաթվեցին ինձ՝ ընտրատեղամասից դուրս հանեցին․ 7/7-ից հեռացված վստահված անձը՝ խախտումների մասին

Թիվ 7 տարածքային ընտրական հանձնաժողովում այս պահին ձայների վերահաշվարկ է ընթանում՝ հայտնում է Yerkir.am-ը։

«Ազատություն» կուսակցության վստահված անձ Գարիկ Խաչատրյանը, որին ապօրինի բռնի ուժով ընտրությունների օրը դուրս են բերել 7/7 ընտրատեղամասից, պատմեց միջադեպի մանրամասները և իր նկատած խախտումները։

Նշեց, որ ինքը Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցությունն է ներկայացնում, որը անհաշտ ընդդիմադիր է գործող վարչակազմին, և, որպես արդարության զինվոր, ինքը նախընտրել է գնալ ընտրություններին հետևել այն հանձնաժողովում, որի նախագահը Քլոյանն է եղել, քանի որ, նրա խոսքով, այդ մարդը ուզում է ծառայություն մատուցել գործող վարչապետին։

«Առավոտյան, հենց քվեարկությունը սկսվեց, մի քանի ուղղորդման դեպքեր հայտնաբերեցի, բաց քվեարկության դեպքեր և պահանջում էի, որ այդ ամենը արձանագրվի  և ոստիկանություն հրավիրվի, որ այդ հարցերը լուծվեն։ Բայց Քլոյանը անընդհատ անտեսում էր, և շեղում էր ինձ, որ՝ մանրուք է, տարեց մարդ է, թող այդպես լինի քվեարկությունը և այլն։ Ասում էր՝ ես այստեղ հանձնաժողովի նախագահ եմ՝ ես եմ որոշում կայացնելու։ Հոգեխանգարմունքի մեջ ՔՊ-ական դեսանտ ուղարկեց ինձ վրա 7/7 տեղամասում, որտեղ 2 ՔՊ-ական վստահված անձ կար, հանձնաժողովի նախագահն ու դիտորդն էլ ՔՊ-ական էին, 4-ով ինձ վրա չէին կարողանում, ուրիշներին կանչեցին, որ ինձ քարոզներով փորձեն լռեցնել։ Քլոյանը խոստացավ, որ բոլոր խախտումները այդուհետ կարձանագրի։ Հետո նորից խախտում եղավ, տեսա, որ պապիկը բաց քվեարկում էր, ասացին՝ մեծ մարդ է, ոչինչ, թող դնի, հեռանա։ Ասացի՝ ա՛յ պապիկ ջան, ինչ արիր, մեծ վեճ է լինելու քո պատճառով, Գնելը փաթաթվեց, շպրտեց դուրս տեղամասից։ Հետո ոստիկանները եկան ու ինձ տեղամասից դուրս բերեցին»,-ասաց Գարիկ Խաչատրյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica