close
Եղանակը Երևանում
30 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չեմ կարող մի մարդու ճիշտ համարել, որը մեր երկիրը հանձնել է հակառակորդին․ Մովսես Հակոբյան․ «Հրապարակ»

Մամուլի տեսություն

23 Հունիսի 2021, 10:17
 Չեմ կարող մի մարդու ճիշտ համարել, որը մեր երկիրը հանձնել է հակառակորդին․ Մովսես Հակոբյան․ «Հրապարակ»

«Պարո՛ն Հակոբյան, ինչպես եք զգում Ձեզ ընտրություննե­րից հետո, այսպես սկսե­ցինք զրույցը ՀՀ ԶՈՒ նախկին ԳՇ պետ և նախկին գլխավոր ռազմա­կան տեսուչ Մովսես Հակոբյանի հետ: «Վատ»,֊կարճ պատասխանեց պարոն Հակոբյանը, ով ևս հույսեր ուներ, որ այս ընտրություններով գոնե Արցախը թուրքին հանձնած Փաշինյանը վերջապես կհեռանա իշխա­նությունից: Նրա համար սպասելի չէր ընտրությունների նման արդյունքը:

-Իսկ վերլուծե՞լ եք, ինչպե՞ս ստացվեց, որ ժողովուրդը նորից ձայն տվեց:

-Ես քաղաքական գործիչ չեմ, չգիտեմ:

-Ասում են՝ բանակն էլ է քվեարկել նրա օգտին, զինվորա­կանները, սահմանապահները:

Չեմ կարող ասել, քվեարկությունը գաղտնի է, դրանք բոլորը ենթադրություններ են:

-Մարդիկ հիշում են, որ նախկի­նում էլ է բանակը քվեարկել իշխանությունների օգտին, զինվորներին միայն թիվ 3-ի քվեաթերթիկներն են տվել, որ գցեն արկղը:

-Ո՛չ նախկինում է այդպես եղել, ո՛չ էլ հիմա է այդպես եղել: Մի՛ վիրավո­րեք զինվորականներին:

-Այսինքն՝ վստա՞հ եք, որ զինվո­րականներին չեն ուղղորդել:

-Ես բոլոր դեպքերում, 8 տարի 2 համապետական ընտրություններ եմ կազմակերպել, երբևիցե որևէ մե­կին չեմ պարտադրել՝ գնալ ձայն տալ որևէ ուժի:

-Դուք չեք պարտադրել, գուցե Ձեր գործընկերներն են պարտադրել կամ նախարարը:

-Նախարարն իմ միջոցով պիտի աներ, չէր կարող առանց ինձ անել:

-Լավ, ի՞նչ է սպասվում մեզ հիմա, ընդդիմադիր ուժերն անցան Աժ, գնալու են հինգ տարի խորհրդարանում պայքարեն:

-Եվ շատ ճիշտ են անելու:

-Ինչո՞ւ:

- Որովհետև ընտրության արդյունքը դա է, և պիտի հաշտվես այդ ընտրության հետ: Պիտի ընդունես քո սխալները, թե ինչի համար քեզ ձայն չեն տվել, հետևություններ անես և գնաս քո պայքարը շարունակես:

-Բայց ասում են, որ մենք չենք հաշտվելու Նիկոլ Փաշինյանի գո­յության հետ:

-Ճիշտ են անում, թող չհաշտվեն: Չհաշտվելը չի նշանակում հանձնվել: Դրա համար պիտի պայքարես: Ոչ մե­կը սկուտեղի վրա քեզ չի բերելու այդ հաղթանակը պարգևի:

-Այսինքն՝ սկզբում 7 ամիս պայքարեցին՝ ոչինչ չստացվեց, հե­տո որոշեցին ընտրություններով պայքարել, հիմա էլ ևս 5 տարի են պայքարելու:

-Ուրեմն վատ են պայքարել, ուրեմն լավ պիտի պայքարեն:

-Իսկ գուցե Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ընդդիմությունը՝ սխա՞լ:

-Չեմ կարող մի մարդու ճիշտ համարել, որը մեր երկիրը հանձնել է հակառակորդին:

-Այդ դեպքում ինչո՞ւ են այդ մարդիկ, որոնք ևս այդպես են կարծում, մաս կազմում մի խորհրդարանի, որտեղ մեծա­մասնությունը Արցախը թուրքին հանձնած մարդու կուսակցությունն է:

-Այնպիսի մարդու, որը երկիրը հանձնել է, ցավոք, մեր երկրում նրա համակիրները շատ են:

-Իսկ իրենք՝ Քոչարյանը, Վանեցյանը, մյուսները, այդքանը չէի՞ն պատկերացնում:

-Դու պատկերացնում ես, քեզ հարց եմ տալիս, որ մեր երկրում այդպիսի մարդիկ շատ կլինեին:

Իմացիր՝ ամեն ազգի մեջ սե­րուցքը քիչ է լինում: Էդ սերուցքն ուղղակի ճիշտ տեղում ճիշտ ժա­մանակին ճիշտ աշխատանք պիտի տանի, որ էն մնացած թանը բերի իր մոտ:

-Իսկ չե՞ք կարծում, որ սխալը նոյեմբերի 9-ի գիշերը այս հարցը չլուծելու մեջ էր:

-Ոչ, ես կողմ չեմ այդպիսի իշխանափոխության, դա մեր երկիրը 50 տարի հետ կտանի: Մենք սովոր ենք ամեն առավոտ արթնանանք և ինչ- որ լավ բան ունենանք: Որպեսզի լավ բան ունենանք, պետք է տարի­ներով քրտնես, աշխատես: Էդպես չի ստացվում՝ մի օրում լավ բան ունենալ: Այ, անցած իշխանությանը որ չեն սիրում, իրենք որոշել են, որ մի օրում կարող են բանակը սարքել: Նախկինները վատն են եղել, մերոնք բանակը սարքել են: Մի օրում կարողանում ես քանդել, բայց սարքե­լու համար տասնյակ տարիներ են պետք:

-Հիմա ձեր՝ տարիներով սարքա­ծը մարդիկ մեկ օրում քանդեցին և 5 տարի էլի քանդելու են:

-Ժողովուրդը չկարողացավ գնալ դժվարության: Բոլոր ժողովուրդներն ինչ-որ ժամանակ տառապանք են կրում, որպեսզի երկիր սարքեն, մեր ժողովուրդը դրան ունակ չէ, մեր ժո­ղովուրդն ուզում է հենց վաղը լավ ապրել, դրա համար և անընդհատ վատ է ապրելու»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica