close
Եղանակը Երևանում
23 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նիկոլ Փաշինյանի ձեռքը ճար լինի մեզ քվե տված 270 հազար մարդկանց կկալանավորի. Իշխան Սաղաթելյան

Քաղաքական

22 Հունիսի 2021, 18:11
 Նիկոլ Փաշինյանի ձեռքը ճար լինի մեզ քվե տված 270 հազար մարդկանց կկալանավորի. Իշխան Սաղաթելյան

Այս քայլով ցանկանում են վախեցնել: Այս մասին դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ և «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության քննությանը։

«Նպատակը Նիկոլի դիկտատուրա հաստատելն է երկրում, մեկ անձի բռնապետություն հաստատելն է, որը մենք թույլ չենք տալու»,-ասաց նա և նշեց, որ բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու են։

«Այս իշխանության վերարտադրությունը վտանգ է մեր պետականության համար»,-ասաց նա և ակնհայտ համարեց, որ ճնշումներ են գործադրվում դատարանի նկատմամբ։

«Անընդհատ ժողովրդավարությունից խոսող անձը ժողովրդավարության կամ ժողովրդի հետ կապ չունի։ Ինքը  փորձելու է դիկտատուրա հաստատել, մեր առաքելություն է՝ թույլ չտալ և կանխել։ Սա, իհարկե, սկիզբն է, նա կփորձի լրատվամիջոցներին, ընդդիմադիրներին, այն համայքնապետերին, գործարարներին, որոնք իր հետ չեն լռեցնել։ Ինքը փորձելու է բոլորին լռեցնել, իր ձեռքը ճար լինի այս 270 հազար մարդկանց, որ մեզ քվե են տվել, բոլորին կկալանավորի։ Սա է այս մարդը»,-ասաց նա և նշեց, որ դա թույլ չեն տալու։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica