close
Եղանակը Երևանում
23 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ընտրակաշառք տալու և ստանալու կասկածանքով մեղադրանք է առաջադրվել ևս 2 անձի

Իրավունք

22 Հունիսի 2021, 18:03
 Ընտրակաշառք տալու և ստանալու կասկածանքով մեղադրանք է առաջադրվել ևս 2 անձի

ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքում ընտրողներին կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ ոստիկանութան Արարատի բաժնում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Վեդի քաղաքի բնակիչ Ա.Ս.-ն 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու և կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար 30.000 ՀՀ դրամ գումարի չափով կաշառք է տվել նույն համայնքի բնակիչ Մ.Ս.-ին:

Վերջինս կաշառքի առարկա հանդիսացող գումարից 20.000 ՀՀ դրամ գումարը ծախսել է անձնական կարիքների համար, իսկ 2021 թվականի հունիսի 19-ին կատարվածի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանության Արարատի բաժին՝ ներկայացնելով կաշառքի առարկա հանդիսացող գումարի մնացած մասը՝ 10.000 ՀՀ դրամը:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար 22.06.2021թ.-ին Ա.Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ, իսկ Մ.Ս.-ին` 154.2-րդ հոդվածի 1-ին մասերով: Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

 
 

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica