close
Եղանակը Երևանում
2 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ չի հաջողվել սուլթաններին՝ մտնել Հարավային Կովկաս, Էրդողանին, փաստորեն, հաջողվում է․ Ռուբեն Մելքոնյան

Քաղաքական

22 Հունիսի 2021, 20:00
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ չի հաջողվել սուլթաններին՝ մտնել Հարավային Կովկաս, Էրդողանին, փաստորեն, հաջողվում է․ Ռուբեն Մելքոնյան

Գործող և ոլորտում ակտիվություն ունեցող արևելագետը կրիտիկական իրավիճակներում չի կարող պասիվություն պահել․ մեր մասնագիտությունը հատուկ է թեքվել դեպի քաղաքականություն՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, որը «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակով մասնակցեց ընտրություններին։  

Բայց արևելագիտությունը, հատկապես Հայատսանում, քաղաքականության մաս է կազմում, ասաց նա, որովհետև արևելագետը, ապրելով այս բարդ տարածաշրջանում, չի կարող իշխանության մոտեցումներին իր անհամաձայնությունը չհայտնել։

«Իմ մոտեցումներն արտահայտվեցին նաև ընտրություններին մասնակցելով «Հայաստան» դաշինքի կազմում, որովհետև կար գաղափարական ընդհանրություն, այդ թիմում ընդգրկված անձանց պրոֆեսիոնալիզմի հանդեպ հարգանք, և իհարկե, փորձ և նպատակներ»,-ասաց նա։

Ընտրությունների արդյունքները նրա համար ևս որոշակիորեն անակնկալ են եղել, եթե հիմք ընդունենք սոցհարցումները և հասարակության հետ շփումները, որովհետև հասարակության տրամադրվածությունը այլ բանի մասին էր վկայում։ Բայց հակաթեզերը՝ «նախկինների վերադարձ» և այլն, ասաց, իրենց թիմի կողմից հնարավորություն և ժամանակ չեղավ լիովին հերքելու, որովհետև, նրա խոսքով, բաժանումը ոչ թե նախկինների ու ներկաների, այլ արատավոր բարքերի և դրանց մերժման միջև է․ այս ուղերձը հասարակությանը չհասավ, և տեղեկատվական ահաբեկչության հետևանքով կուտակված այս պատկեացումը դեր խաղաց ընտրությունների արդյունքների վրա։

«Անձամբ ես փորձելու եմ ամեն ինչ անել իմ պետականության և հայրենիքի համար․ թուրքագետի մասնագիտությունը որևէ ընտրության հետ կապ չունի, այս ասպարեզում հասել եմ ամենաբարձր հորիզոնականներին և կշարունակեմ ծառայել երկրիս։ Պայքարը շարունակվում է, նպատակը մեկն է, և դրանից նահանջ չի լինելու»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը։

Նա համաձայն է, որ խորհրդարանական երկրում խորհրդարանում ներկայացված լինելը ինքնին քաղաքական հաջողություն է, բայց քանի որ մեր երկրում ստեղծված իրավիճակն է այլ՝ այս իշխանությունների գոյությունը իրական վտանգներ է պարունակում պետության համար, ուստի ընտրություններին մասնակցելու իրական նպատակը այս իշխանության հեռացումն էր։ Հիասթափությունն այդտեղից է գալիս, որ ամբողջ իշխանությունը չեն կարողացել վերցնել։ Բայց այլ տեսանկյունից՝ եթե սա տևական պայքար է, խորհրդարանական ամբիոնը նոր հանարավորություն է։

«Սա այն պարագայում, որ երկիրն այսպիսի օրհասական վիճակում չլիներ։ Բայց քանի որ երկիրն այսպիսի օրհասական վիճակում է, այդ գործիքակազմի ձեռքբերումն էլ չի համարվում բավարար, որովհետև, միևնույն է, իշխանությունը ունի բավարար լծակներ իր քայլերը շարունակելու, իսկ այդ քայլերի տրամաբանությունը չի բխում մեր պետության ու հասարակության շահերից»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը։

Մեր իշխանությունների քաղաքականությունը համընկնում է թուրքական շահերին, իսկ Թուրքիան Ադրբեջանի հետ կնքեց Շուշիի համաձայնագիրը, որում մի քանի շերտեր կան։

«Այնտեղ նույնիսկ հղում կա Կարսի պայմանագրին․ պետք է հասկանալ՝ Կարսի պայմանագրի ո՞ր կետն է, որ այդքան գրավել է թուրքերին ու ադրբեջանցիներին, որ 100 տարի հետո դա ֆիքսում են։ Կարծիք ունեմ, որ ինչ-որ մի պահի Կարսի պայմանագրի վերաճանաչման հարցը թուրքական կողմը դնելու է Հայաստանի առջև․ դա կարող լինել դեմարկացիայի անվան տակ․ դիցուք, եթե Հայաստանի և Թուրքիայի միջև լինի դեմարկացիա կամ փոխադարձ սահմանների ճանաչում, շատ մեծ է հավանականությունը, որ թուրքական կողմը հենց Կարսի պայմանագրի կետն է առաջ տանելու, որ՝ ճանաչեք դա։ Դա այդպես է եղել է նաև Խորհրդային շրջանում․ եթե ԽՄ-ին են կարողացել ստիպել վերահաստատել Կարսի պայմանագիրը, այս կառավարությանը հաստատ կկարողանան»,-ասաց թուրքագետը։

Ռուբեն Մելքոնյանը հիշատակեց համաձայնագրի հաջորդ կետը, որտեղ նշվում է ռազմական համագործակցության բարձրագույն աստիճան Թուրքիայի և Ադրբեջանի միջև, որ նաև ենթադրում է սպառնալիք Հայաստանի դեմ, կամ Իրանի, Ռուսաստանի դեմ,  որովհետև հայտարարում է համատեղ զինված պայքար կողմերից մեկի վրա հարձակման դեպքում։

Շուշիի համաձայանգրում թուրքագետը վտանգ է տեսնում նաև հայկական տարածքների և օկուպացված Արցախի գաղափարախոսական օկուպացիայի առումով և այդ գրավված տարածքների ամրապնդում։

«Եթե Շուշիում հիմնադրվում է Թուրքիայի հյուպատոսություն, որը ՆԱՏՕ-ի առաջատար բանակներից մեկն ունի, հասկանում եք, որ Շուշիի վերադարձի կամ հայկական ակնկալիքների հնարավորությունը էապես նվազում է»,-ասաց նա։

Ռուբեն Մելքոնյանի համոզմամբ, սա նաև քայլ է Թուրքիայի ռազմաբազաների տեղակայման, որի վտանգի մասին ինքը երկար տարիներ զգուշացրել է մեր իշխանություններին, բայց իշխանությունները չեն արձագանքել։

«Ինչո՞ւ է արևելագետը մտնում քաղաքականություն․ որովհետև նրա խոսքին անհաղորդ են լինում իշխանությունները, որովհետև այս մտահոգությունները երբ ասում էինք իշխանություններին, նրանք կա՛մ գոռոզամիտ մեծամտությամբ ասում էին՝ ամեն ինչ գիտենք, կա՛մ չէին էլ լսում»,-ասաց նա։

Շուշիի համաձայանգիրը լուրջ քայլ է Արցախում թուրքական ռազմաբազա հիմնելու՝ վստահեցրեց թուրքագետը․ մեր հայրենիքում տեղակայվում է ՆԱՏՕ-ական Թուրքիայի ռազմաբազա։

«Թուրքիան, որը երբեք Հարավային Կովկասում քաղաքական կամ ռազմական ներկայություն չի ունեցել, հիմա պատմական շանս է ստացել անելու դա, և Էրդողանը սա իր քաղաքական հաջողություններից է համարում․ այն, ինչ չի հաջողվել սուլթաններին՝ մտնել Հարավային Կովկաս, այն, ինչ չի հաջողվել երիտթուրքերին, Էրդողանին, փաստորեն, հաջողվում է։ Օսմանյան բանակը 100 տարի առաջ չկարողացավ մնալ Շուշիում, հիմա թուրքական բանակը շատ մեծ շանսեր ունի Շուշիում ամրակայվել և ունենալ բազա»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը։

Ահա այս մեսիջներն էին, որ նա փորձել է հասցնել հասարակությանը, բայց հասարակության մի մասի համար կարևոր են եղել լիովին այլ մոտեցումներ։ Փաստորեն, այս ընտրությունները ցույց են տվել, որ այս գիտակցմանը կարևորություն չտվող մոտ 600 հազար համաքաղաքացիներ ունենք, որոնք իրենց ձայնով որոշել են ոչ միայն իրենց և իրենց երեխաների, այլև մեր ու մեր երեխաների ապագան։

Աննա Բալյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica