close
Եղանակը Երևանում
27 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀԷՑ-ի ենթակայաններում լարման շեղումներ առաջացել են, բայց դրանք ջրամատակարարման համակարգում խախտումներ առաջացնել չէին կարող. պարզաբանում

Հասարակություն

22 Հունիսի 2021, 17:16
 ՀԷՑ-ի ենթակայաններում լարման շեղումներ առաջացել են, բայց դրանք ջրամատակարարման համակարգում խախտումներ առաջացնել չէին կարող. պարզաբանում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հաղորդագրություն է տարածվել, որում ասվում է.
 
«Այսօր «Վեոլիա Ջուր» ՓԲԸ կողմից տարածվել է հաղորդագրություն, որում նշված է, որ էլեկտրաէներգիայի լարման տատանումների պատճառով ընդհատումներ են առաջացել ջրամատակարարման համակարգի պոմպակայանների աշխատանքում։
 
Այս կապակցությամբ, հարկ ենք համարում նշել, որ այսօր՝ ժամը 11:20 «Գյումրի 220 կՎ» բարձրավոլտ օդային գծի (պատկանում է «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին) վթարային անջատման հետեւանքով լարման շեղումներ են առաջացել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Արմավիր», «Մեծամոր», «Գյումրի» ենթակայաններում։ Գրանցված շեղումները համարվում են տեխնիկական կանոնակարգերով նախատեսված նորմատիվային թույլարտրելի շեղումներ, ուստի ջրամատակարարման համակարգում խախտումներ առաջացնել չէին կարող։ Ներկա դրությամբ Ընկերությունն աշխատում է թերությունները վերացնելու ուղղությամբ եւ պլանավորում ավարտել աշխատանքներն այսօր՝ մինչեւ ժամը 17:00։
 
«Վեոլիա Ջուր» ընկերությանը խնդրում ենք այսուհետ հանրությանն առավել ճշգրիտ տեղեկատվություն տրամադրել՝ նման թյուրըմբռնումներից խուսափելու համար»։
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica