close
Եղանակը Երևանում
26 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքական ԱԹՍ-ները կամրապնդեն Կիևի ռազմական հզորությունը. Ուկրաինայի ԱԳՆ

Աշխարհ

22 Հունիսի 2021, 16:54
 Թուրքական ԱԹՍ-ները կամրապնդեն Կիևի ռազմական հզորությունը. Ուկրաինայի ԱԳՆ

Թուրքիայից զինված անօդաչու թռչող սարքերի ներմուծումը կամրապնդի Ուկրաինայի ռազմական հզորությունը. հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան. հաղորդում է Sabah-ը:

Նախարարը Անթալիայում անցկացվող Դիվանագիտական ֆորումի շրջանակներում լրագրողների հետ զրույցում բացատրել է, որ իր երկիրն ունի երկու նպատակ, որոնք ռազմավարական է համարում թուրքական անօդաչու թռչող սարքերի հարցում՝  տեղայնացված արտադրություն և ուկրաինական շարժիչներով աշխատող անօդաչու թռչող սարքեր:

Կուլեբան բացատրել է, որ Ուկրաինայի՝ Թուրքիայից Bayraktar TB-2 անօդաչու թռչող սարքեր գնելու որոշումը «միջոց է՝ ուժեղացնելու իր պաշտպանությունը Ռուսաստանի ագրեսիայից»:

Նա բարձր է գնահատել անօդաչու թռչող սարքերի ապացուցված արդյունավետությունը և շնորհակալություն հայտնել Թուրքիային՝ հանրապետությանը աջակցելու համար:

Հոդվածում նշվում է, որ ներկայումս Ուկրաինայում շահագործվում է 12 TB-2 Bayraktar անօդաչու թռչող սարք: Կուլեբան անօդաչու թռչող սարքերի նպատակը զուտ պաշտպանողական է բնութագրել, երբ հարցրել են, թե արդյո՞ք դրանք կկիրառվեն Դոնբասում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica