close
Եղանակը Երևանում
3 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Օնիկին հանեց, որ բանակն օգտագործի. անգամ Շուռնուխը չխնայեց․ «Հրապարակ»

Մամուլի տեսություն

22 Հունիսի 2021, 09:09
 Օնիկին հանեց, որ բանակն օգտագործի. անգամ Շուռնուխը չխնայեց․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ընդդիմությունը Սահմանադրական դատարանում կվիճարկի ընտրությունների արդյունքները, քանի որ հիմնավոր կասկածներ ունեն, որ վարչական ռեսուրս է կիրառվել, եւ կարծում են, որ վարչական լծակների օգտագործման դեպքերն էական ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքների վրա։

Նշենք, որ այդ լծակներից մեկն էլ զինվորականների՝ իշխանության օգտին քվեարկելու պարտադրանքն էր եւ քաղաքացիական անձանց ուղեկցությամբ նրանց դեպի ընտրատեղամասեր ուղղորդելու դեպքերը։ Երեկ Արարատի մարզի Զոդի զորամասի զինվորները տարբեր շրջանակներում խոստովանել են, որ քվեարկության դիմաց իրենց «պարգեւատրել» են 5-հազարական դրամով։

Այս իշխանությունն անգամ Շուռնուխը չխնայեց, որտեղ քվեարկել էին ԱԱԾ սահմանապահ զորքերի ներկայացուցիչները, եւ դա էր պատճառը, որ Շուռնուխում իշխող ՔՊ-ն հաղթել էր՝ ստանալով 51 ձայն եւ հանրապետությունով մեկ խայտառակելով շուռնուխցիներին։ Այս «ուրախալի» լուրը վարչապետի գլխավոր խորհրդական, հայտնի մականունով Արայիկ Հարությունյանը տեղադրել էր իր ֆեյսբուքյան էջում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica