close
Եղանակը Երևանում
27 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ընթացք է տրվել առերևույթ ընտրական հանցագործությունների մասին 319 հաղորդման, հարուցվել է 6 քրգործ. Դատախազություն

Իրավունք

21 Հունիսի 2021, 17:15
 Ընթացք է տրվել առերևույթ ընտրական հանցագործությունների մասին 319 հաղորդման, հարուցվել է 6 քրգործ. Դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունում գործող աշխատանքային խումբն ամփոփել է ՀՀ Ազգային ժողովի  արտահերթ ընտրությունների քվեարկության օրը՝ հունիսի 20-ին, ժամը 8.00-ից մինչև 20.00-ն ընկած ժամանակահատվածում  առերևույթ կատարված ընտրական հանցավոր իրավախախտումների վերաբերյալ ստացված ահազանգերի, հաղորդումների, մոնիթորինգի միջոցով առանձնացված ԶԼՄ հրապարակումների քննարկման և դրանց ընթացքավորման աշխատանքների արդյունքները:

Դատախազությունից հայտնում են, որ նշված ժամանակահատվածում,  մասնավորապես, ընթացք է տրվել ստացված և նախնական ուսումնասիրված ընդհանուր 319 հաղորդման և ահազանգի, որոնցից՝ 68-ը եղել է մամուլի հրապարակում, 127-ը՝ ֆիզիկական անձանց կողմից, այդ թվում նաև՝ ՀՀ դատախազությունում առանձնացված թեժ գծի միջոցով ստացված հաղորդում, 17-ը՝ սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված գրառում, 107-ը՝ ոստիկանության աշխատակցի կողմից զեկուցագրերով ստացված օպերատիվ տվյալներ:

Ստացված հաղորդումներից և ահազանգերից՝

 
 

79-ը վերաբերում է ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդված)
7-ը վերաբերում է  տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149.2-րդ հոդված)
89-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդված)
46-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդված)
60-ը՝ ընտրակաշառք տալուն (ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մաս)
6-ը՝ ընտրողին ազատ կամքի իրականացմանը խոչընդտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդված)
32-այլ՝ ընտրական հանցագործությունների հետ չկապված:
Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ 169 հաղորդում, որոնք բնույթով եղել են վերացական և ընդհանրական, ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ դրանցով անհրաժեշտ ստուգողական գործողություններ կատարելու համար:

Ընդհանուր 319 հաղորդումներից 150-ն ուղարկվել են հետաքննության կամ նախաքննության մարմիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով:

Դրանցից 6-ով հարուցվել են քրեական գործեր, որոնցից՝

1-ը ՝ ՀՀ քրեական  օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով, 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 154.9-րդ հոդվածի 1-ին մասով,

2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով,

1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով,

1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 2-րդ մասով,

1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.4-րդ հոդվածով:

Նշված քրեական գործերով իրականացվում է նախաքննություն, որոնց առարկա դարձած հացավոր արարքների, քննությունների արդյունքների, դրանցով իրավապահ մարմինների կատարած բացահայտումների և քրեական հետապնդումների մասին հետագայում կտրվի անհրաժեշտ տեղեկատվություն:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica