close
Եղանակը Երևանում
27 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեխանիզմը հետևյալն է՝ ընտրված պատգամավորները հրաժարվում են մանդատից, իսկ համամասնական ցուցակի անդամները ԿԸՀ դիմում են ներկայացնում և ցուցակից դուրս են գալիս․ սահմանադրագետ

Քաղաքական

21 Հունիսի 2021, 16:47
 Մեխանիզմը հետևյալն է՝ ընտրված պատգամավորները հրաժարվում են մանդատից, իսկ համամասնական ցուցակի անդամները ԿԸՀ դիմում են ներկայացնում և ցուցակից դուրս են գալիս․ սահմանադրագետ

Նոր խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը, եթե որոշեն հրաժարվել մանդատից, գործ կունենանք սահմանադրական ճգնաժամի հետ, որովհետև Սահմանադրությունը նախատեսում է, որ խորհրդարանի մեկ երրորդը պետք լինի ընդդիմություն՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը՝ մեկնաբանելով «Հայաստան» դաշինքի հայտարարությունը, որ ընտրությունների արդյունքները խիստ վիճահարույց են և, եթե կասկածները չփարատվեն, «Հայաստան» դաշինքը չի ընդունելու դրանք։

Սահմանադրագետը նշեց, որ եթե ընդդիմադիրները հրաժարվեն, կունենանք միակուսակցական տոտալիտար խորհրդարան առանց ընդդիմության․ «Այս պարագայում ինքը դառնում է հակասահմանադրական ոչ լեգիտիմ հերմոֆրոդիտ մի կառույց»։

Մյուս կողմից էլ, նրա խոսքով, Սահմանադրությունը որևէ ընթացակարգ չի նախատեսել՝ խորհրդարանն այդ հիմքով ազատ արձակելու համար։

Վարդան Այվազյանը վստահեցրեց, որ նորընտիր ընդդիմադիրները իրավունք ունենք չվերցնելու մանդատները, թեև ժողովուրդն իրենց ձայն է տվել։ Դա անելու իրավական մեխանիզմը հետևյալն է․ ընտրված պատգամավորները հրաժարվում են իրենց մանդատից, իսկ նրանց համամասնական ցուցակի անդամները ԿԸՀ դիմում են ներկայացնում և ցուցակից դուրս են գալիս՝ ինքնաբացարկ են ներկայացնում։

Այս դեպքում էլ, իհարկե, խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցությունը քվորում կունենա, կկարողանա օրենքներ ընդունել և իրականացնել իր գործունեությունը, որևէ արգելք չկա՝ աշխատանքը չի կանգնի, բայց մենք ունենալու ենք հերմոֆրոդիտ խորհրդարան, որը Սահմանադրության պահանջներին չի համապատասխանում, քանի որ այդ պահանջների համապատասխան՝ խորհրդարանի մեկ երրորդը պետք է լինի ընդդիմություն, իսկ խորհրդարանական կառավարման ձևի ժամանակ առանց ընդդիմության խորհրդարանը դա արդեն իր էության շրջանակում չի տեղավորվում՝ ճգնաժամ է։

Նախկինում մենք ունեցել ենք իրավիճակ, երբ տևական ժամանակ ՀԱԿ-ը բոյկոտում էր խորհրդարանի նիստերը, բայց խորհրդարանը շարունակում էր աշխատել։ Վարդան Այվազյանն ասաց՝ այս դեպքում էլ, տեսականորեն, այդ ամենը ձևական բնույթ կունենա, բայց իրավական բովանդակության տեսակետից՝ խորհրդարանի աշխատանքը իրավական չի լինելու և լեգիտիմ չի լինելու։

«Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը տեղեկացրեց, որ դաշինքը չի ընդունում քվեարկության արդյունքները և դիմելու է Սահմանադրական դատարան:

Սահմանադրագետը, սակայն, պարզաբանեց, որ ՍԴ-ն ընտրությունների արդյունքները կարող է ճանաչել անվավեր միայն մի պարագայում՝ երբ խախտումները ազդեցություն ունենան ընտրությունների արդյունքների վրա։

«Բայց գիտենք կեղծիքների ինչքան ժամանակակաից տեխնոլոգիաներ կան, որոնց հետևանքով շատ դժվար է բացահայտել խախտումները։ Մասնավորապես, իշխանությունը ունի լծակներ 100-200 հազար անձնագրեր տպագրելու այն քաղաքացիների անուններով, որոնք գտնվում են երկրից դուրս։ Եվ դա շատ դժվար և անհնար է վերահսկել, և, այդ առումով, ՍԴ դիմելով՝ չեմ կարծում, որ իրավական տեսակետից որևէ արդյունք գրանցվի»,-ասաց նա։

Մնում է քաղաքական պայքարը՝ արձանագրեց սահմանադրագետը։

Իր նշած խախտման առնվազն մեկ օրինակի իրենք ականատես են եղել՝ Արա Աբրահամյանի եղբոր որդին գնացել էր քվեարկության, տեսել՝ արդեն իր փոխարեն քվեարկել են։ Սա, սակայն, բացահատված միայն մեկ դեպք է, իսկ ՍԴ-ն կոնկրետտ մեկ փաստով չի կարող  ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչել։

Աննա Բալյան 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica