close
Եղանակը Երևանում
3 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վրաստանը Թուրքիայից աջակցություն է խնդրել Աբխազիայի և Հարավային Օսիայի «օկուպացիայի» հարցում

Տարածաշրջան

21 Հունիսի 2021, 16:14
 Վրաստանը Թուրքիայից աջակցություն է խնդրել Աբխազիայի և Հարավային Օսիայի «օկուպացիայի» հարցում

Վրաստանը Թուրքիայից աջակցություն է խնդրել ինչպես Աբխազիայում և Հարավային Օսիայում տիրող իրավիճակի, այնպես էլ ՆԱՏՕ-ին երկրի ինտեգրման հետ կապված հարցերի շուրջ: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալքալիանին. հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:

Մեկնաբանելով Անթալիայում դիվանագիտական ֆորումի բացման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթը՝ քաղաքական գործիչը նշել է, որ Թբիլիսիի համար չափազանց կարևոր է, երբ Անկարան՝ որպես ռազմավարական գործընկեր, հայտարարություն է անում «վրացական տարածքների օկուպացիայի անընդունելիության» մասին։

Նրա խոսքով՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ վերջերս Թուրքիա կատարած այցի ընթացքում վրացական կողմը աջակցության հաստատուն երաշխիքներ է ստացել «բոլոր ձևաչափերով»: «Մենք տեսնում ենք դրա կոնկրետ արդյունքները»,- ասել է  Զալկալիանի՝ հավելելով, որ Թուրքիայի դիրքորոշումը Վրաստանի նկատմամբ «շատ հստակ» էր Բրյուսելում վերջերս կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica