close
Եղանակը Երևանում
30 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քիչ առաջ խոչընդոտել են «ՔՈ»-ից Սուրեն Սահակյանի մուտքը Երևանի 6/18 տեղամաս, ապա՝ բերման ենթարկել. հայտարարություն

Հասարակություն

20 Հունիսի 2021, 23:25
 Քիչ առաջ խոչընդոտել են «ՔՈ»-ից Սուրեն Սահակյանի մուտքը Երևանի 6/18 տեղամաս, ապա՝ բերման ենթարկել. հայտարարություն

Քիչ առաջ Երևանի քաղաքի 6/18 տեղամասում խոչընդոտել են ՔՈ ՍԴԿ Գործադիր Մարմնի անդամ, նախընտրական ցուցակի առաջին համար Սուրեն Սահակյանի մուտքը տեղամաս: Այս մասին հայտարարություն է տարածել ՔՈ ՍԴԿ նախընտրական շտաբը:

«Խոչընդոտման մասին տեղեկացրել ենք ԿԸՀ: Նրանք պատասխանել են, որ խոչընդոտելու իրավունք չունեն և տեղեկացրել են տեղամասային հանձնաժողովին՝ թույլ տալ մուտք գործել: Սակայն տեղամասային հանձնաժողովը հրաժարվել է: Առաջացած վիճաբանության արդյունքում Սուրեն Սահակյանին և ՔՈ ՍԴԿ մեկ այլ վստահված անձի բերման են ենթարկել ոստիկանության բաժին:

Դատապարտում ենք նման գործելաոճը, որը հստակ ստվեր է գցելու և կասկածի տակ է դնելու ընտրական գործընթացի թափանցիկությունն ու ստացված արդյունքների հավաստիությունը:

Հետագա զարգացումների մասին կտեղեկացնենք հաջորդիվ»,- ասված է հայտարարության մեջ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica