close
Եղանակը Երևանում
27 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչական ռեսուրս կիրառելը, շտաբի անդամներին քաշքշելը վկայում է իշխանության ջղաձգումների մասին․ Իշխան Սաղաթելյան

Քաղաքական

20 Հունիսի 2021, 17:03
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչական ռեսուրս կիրառելը, շտաբի անդամներին քաշքշելը վկայում է իշխանության ջղաձգումների մասին․ Իշխան Սաղաթելյան

Ակնհայտ է՝ գործող իշխանությունը հոգեվարքի մեջ է՝ ըստ Yerkir.am-ի ասաց  ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը, որը քվեարկեց Գեղարքունիքի մարզ, Գեղամավան գյուղի 20/16 ընտրական տեղամասում:

«Հանրապետության ողջ տարածքում վարչական ռեսուրսը, ոստիկանական ռեսուրսը, շտաբի անդամներին քաշքշելը, բաժիններ հրավիրելը ակնհայտ է, բայց սա վկայում է իշխանության ջղաձգումների և պարտության զգացման մասին»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ քվեարկել է հանուն ուժեղ Հայաստանի, հանուն անվտանգ ու կայուն Հայաստանի։

«Սա Սարդարապատ է, սա պետություն ունենալ-չունենալու ընտրություն է, քվեարկեցի ուժեղ Հայաստանի, բարեկեցիկ Հայաստանի, ժողովրդավար և ազգային Հայաստանի համար»,-ասաց նա։

Իշխան Սաղաթելյանը նկատեց, որ այսօր իրենց իրականացրած աշխատանքի ամփոփումն է լինելու և վստահ է՝ մեր ժողովուրդն արձանագրելու է հաղթանակ՝ պետականություն ունենալու և պետականությունը ժողովրդին վերադարձնելու իմաստով, նաև Հայաստանը ապրելու երկիր սարքելու իմաստով․ «Վստահ եմ արդյունքների վրա և վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու»։

Իշխան Սաղաթելյանը վստահեցրեց, որ մինչև վերջ տեր են կանգնելու իրենց յուրաքանչյուր քվեի։

«Այն բոլոր արտոնյալները, ովքեր ինչ ուզում՝ անում են, թույլ չենք տալու, կանխելու ենք, իսկ ընտրությունների ավարտից հետո յուրաքանչյուրը հատ-հատ պատասխան է տալու»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica