close
Եղանակը Երևանում
30 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այսօր լուսադեմին ողջ քաղաքը ողողված էր Ռոբերտ Քոչարյանի դեմ կեղտոտ հակաքարոզչական թռուցիկներով․ Նաիրա Զոհրաբյան

Քաղաքական

20 Հունիսի 2021, 09:55
 Այսօր լուսադեմին ողջ քաղաքը ողողված էր Ռոբերտ Քոչարյանի դեմ կեղտոտ հակաքարոզչական թռուցիկներով․ Նաիրա Զոհրաբյան

Իսկ ո՞ւր է Հայկ Մարությանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Անկեղծ՝ վերջին շրջանում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ Նիկոլի փալաս չդառնալը սկսել էի հարգել։ Ու որ Հայկոն մի քանի անգամ հրաժարվել էր կատարել Նիկոլի կեղտոտ հանձնարարականները՝ դա էլ գիտեի։

Բայց այսօր լուսադեմին ողջ քաղաքը ողողված էր երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի դեմ կեղտոտ հակաքարոզչական թռուցիկներով։

Ընտրությունների վերահսկման մեր կոմիտեն տեղեկություն ստացավ, որ ողջ քաղաքը հակաքարոզչական այդ աղբով ողողել են Երեանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող՝ աղբահանության եւ սանիտարական մաքրման հիմնարկի մաքրուհիների (հավաքարարների) միջոցով, ովքեր քաղաքի փողոցները սկսում են մաքրել լուսադեմից։

Ընդամենը 60-70 հազար դրամ աշխատավարձ ստացող մարդկանց ստիպել են քաղաքը աղտոտել Նիկոլի վախերը սուբլիմացնող թռուցիկներով։

Քաղաքապետ Մարության, եթե ներկա եք ու ընդհանրապես՝ եթե ազնիվ էիք, երբ ասում էիք, որ ընտրական պրոցեսներին չեք խառնվելու՝ մի հատ աղբահանության եւ սանիտարական մաքրման էդ հիմնարկի ղեկավարին պարզաբանեք, որ իր արածը քրեական հանցագործություն է ու իրեն չի փրկելու «կռուտիտը», թե դա եղել է ընդամենը հավաքարարների ինքնաբուխ պերֆորմանսը»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica