close
Եղանակը Երևանում
30 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանը լռության օրը վերադարձել է արձակուրդից․ սա դիտվում է չարաշահում

Հասարակություն

19 Հունիսի 2021, 23:39
 Փաշինյանը լռության օրը վերադարձել է արձակուրդից․ սա դիտվում է չարաշահում

Քիչ առաջ ԿԸՀ-ն սկսեց քննել այսօրվա լռության պահպանման կարգի խախտումը՝ Նիկոլ Փաշինյանի կողմից։ ԿԸՀ-ի նիստի ընթացում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց դիրքորոշումները։

Արամ Վարդևանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ շեշտը դրել է այն  հանգամանքի վրա, որ 26 ուժերից և ոչ մեկի վարչապետի թեկնածուն չէր խախտել լռության պահպանման կարգը․ «Համեմատականներ տարվեցին նաև Արմեն Չարչյանի մասնակցությամբ ձայնագրության և այսօրվա վարչապետի տեսաուղերձի միջև։ Առաջին  դեպքում Չարչյանինը ստացվում է անհայտ  աղբյուրից ձայնագրություն, իսկ վարչապետի ժ/պ-ի դեպքում՝ պաշտոնական ֆեյսբուքյան էջից տեսաուղերձ, որը նաև լրահոս է ծառայում լրատվության համար»։

Վարդևանյանը նշեց նաև, որ նիստի ընթացքում նաև նոր հանգամանք է  պարզվել․ «Նիկոլ Փաշինյանի երկայացուցիչը հայտնեց, որ վերջինս  այսօր վերադարձել է արձակուրդից, և մեր ճշգրտող հարցին, թե արդյո՞ք վերջինս վերադարձել է, նա հաստատակամ պատասխան տվեց։ Այդ ժամանակ մենք պնդեցինք, որ հարցը դիտարկվի ոչ միայն լռության պահպանման խախտման հիմքով, այլ նաև վարչական ռեսուրսի չարաշահմամբ»,- ասաց փաստաբանը։

ԿԸՀ-ն 30 րոպե ընդմիջում վերձրեց այս նոր հանգամանքի ուսումնասիրման համար, որից հետո նիստը կվերսկսվի։

Աղբյուրը՝ Yerevan.Today

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica