close
Եղանակը Երևանում
30 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իշխող ուժի վարկանիշի անկումը Հանրային ՀԸ-ում հարուցել են անհասկանալի պահվածք. Գելլափի հայաստանյան ներկայացուցչություն

Քաղաքական

19 Հունիսի 2021, 19:46
 Իշխող ուժի վարկանիշի անկումը Հանրային ՀԸ-ում հարուցել են անհասկանալի պահվածք. Գելլափի հայաստանյան ներկայացուցչություն

Վերջին մի քանի ամսվա ընթացքում, որտեղ հետազոտության արդյունքներում գրանցվել է իշխող ուժի վարկանիշի անկումը, իշխող վերնախավի և իշխանական կուսակցության ներկայացուցիչների մոտ, ինչպես նաև Հանրային հեռուստաընկերությունում հարուցել են անհասկանալի պահվածք, որը դրսևորվում է մեր կողմից հրապարակած ցուցանիշները կասկածի տակ դնելով: Այս մասին հայտարարություն է տարածել Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի Հայաստանյան գրասենյակը:

«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ի պատասխան Հ1 հանրային հեռուստաընկերության 18.06.2021 ռեպորտաժին Էմ Փի Ջի ընկերությունը ցանկանում է նշել մի քանի կարևոր փաստ։

2011 թվականին Էմ Փի Ջի ընկերությունը դարձել է հասարակական կարծիքի ուսումնասիրման աշխարհի ամենահեղինակավոր և անկախ կազմակերպություններից մեկի` Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում և իր բոլոր մամլո ասուլիսների և հրապարակումների ընթացքում նշել է, որ հղումներ կատարվեն հենց Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիային: Տվյալ ինֆորմացիան կա և մեր նյութերում և մեր վեբ կայքում:

Զարմանալի է, որ վերջին երկու տարիների ընթացքում նույն հեռուստաընկերությունը մեր կազմակերպության հետազոտության տվյալներով պատրաստել է մի շարք ռեպորտաժներ, որտեղ ներկայացրել է հետազոտության արդյունքում ստացված գործող իշխանությունների բարձր վարկանիշերը: Այդ ռեպորտաժների ընթացքում շեշտադրվել է, որ հետազոտությունները իրականացվել են Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի հայաստանյան գրասենյակի կողմից և երբևէ կասկածի տակ չի դրվել կազմակերպության հեղինակությունը:

Սակայն վերջին մի քանի ամսվա ընթացքում, որտեղ հետազոտության արդյունքներում գրանցվել է իշխող ուժի վարկանիշի անկումը, իշխող վերնախավի և իշխանական կուսակցության ներկայացուցիչների մոտ, ինչպես նաև Հանրային հեռուստաընկերությունում հարուցել են անհասկանալի պահվածք, որը դրսևորվում է մեր կողմից հրապարակած ցուցանիշները կասկածի տակ դնելով:

https://tinyurl.com/9w6p3mr7

https://tinyurl.com/2nawk788

Էմ Փի Ջի ընկերությունը 2018 թվականին Երևանում կազմակերպել և իրականացրել է Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի 71-րդ տարեկան համաժողովը, որին մասնակցում էր Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի անդամ ավելի քան 45 երկրներ։ Ի դեպ, նույն օրերին Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի նախագահ Կանչո Ստոյչևի գլխավորած պատվիրակությանը, այդ թվում փոխնախագահ Մայքլ Նիցշեին և հայաստանյան գրասենյակի ղեկավար Արամ Նավասարդյանին:

Համաժողովի բոլոր մանրամասները ներկայացված են և ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում և Էմ Փի Ջի ընկերության կայքում, որի հղումը ներկայացված է ստորև։

https://www.primeminister.am/.../Prime-Minister-Nikol...

https://gallup.am/hy/gallup-international-in-parliament/

Այնուամենայնիվ, հույս ենք հայտնում, որ Խորհրդարանական ընտրությունները կանցնեն ազատ և անկախ և այդ դեպքում ընտրությունների արդյունքները էականորեն չեն կարող տարբերվել 18.06-ին մեր կողմից հրապարակված հետազոտության արդյունքներից»,-ասվում է հայտարարությունում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica