close
Եղանակը Երևանում
25 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արտակարգ դեպք. հիվանդանոց տեղափոխված կանայք հայտնել են, որ ծեծի են ենթարկվել ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների կողմից

Իրավունք

19 Հունիսի 2021, 14:59
 Արտակարգ դեպք. հիվանդանոց տեղափոխված կանայք հայտնել են, որ ծեծի են ենթարկվել ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների կողմից

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունիսի 17-ին Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ստացված ահազանգի փաստով։

Այդ օրը, ժամը 14։00-ին նշված հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին հայտնել են, որ «աջ բազկի, ձախ նախաբազկի վերին երրորդականի սալջարդ» ախտորոշմամբ և «աջ բազկի զույգ ծնկան հոդի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 կին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց  մեկնած ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչի գլխավորությամբ պարզել են՝ տեղափոխվածներն են Երևան քաղաքի բնակիչներ՝ 68-ամյա Լաուրա Ս-ն և 42-ամյա Քրիստինե Գ-ն։ Վերջիններս բժիշկներին հայտնել են, որ իրենք մարմնական վնասվածքները ստացել են 2 օր առաջ իրենց տանը ծեծի ենթարկվելով Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողների կողմից։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica