close
Եղանակը Երևանում
30 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսաստանում ինքնաթիռի կոշտ վայրէջքի հետևանքով 7 մարդ է զոհվել, 13-ը՝ վիրավորվել

Տարածաշրջան

19 Հունիսի 2021, 09:32
 Ռուսաստանում ինքնաթիռի կոշտ վայրէջքի հետևանքով 7 մարդ է զոհվել, 13-ը՝ վիրավորվել

ՌԴ Կեմերովոյի մարզում ինքնաթիռի կոշտ վայրէջքի հետևանքով 7 մարդ է զոհվել, 13-ը՝ վիրավորվել: Այս մասին ՌԻԱ Նովոստի գործակալությանը հայտնել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Л-410 ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Ժուրավլյովո գյուղի տարածքում:

Մինչ այս՝ հաղորդվում էր 4 զոհի և 15 տուժածի մասին: Նշվում է, որ օդանավում եղել է 20 մարդ:

Ինքնաթիռը պատկանել է Ռուսաստանի բանակին, ավիացիային և նավատորմին աջակցող կամավոր ընկերությանը՝ ДОСААФ-ին: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Life.ru-ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից, որը կարող եք դիտել այստեղ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica