close
Եղանակը Երևանում
3 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ուզում եմ հունիսի 21-ին գլուխս բարձր գնալ Եռաբլուր և իմ մարտական ընկերներին ասել՝ Հայրենիքը փրկված է օտարի շահը սպասարկող իշխանություններից․ Սերժ Սարգսյան

Քաղաքական

18 Հունիսի 2021, 22:48
 Ուզում եմ հունիսի 21-ին գլուխս բարձր գնալ Եռաբլուր և իմ մարտական ընկերներին ասել՝ Հայրենիքը փրկված է օտարի շահը սպասարկող իշխանություններից․ Սերժ Սարգսյան

Ես ձեր կողքին եմ լինելու դժվարին ճանապարհին, օգնելու եմ իմ փորձով, գիտելիքներով, հնարավորություններով, ինչով կարող եմ՝ պետությունը վերակառուցելու ճանապարհին։ Այս մասին իր ելույթում ասել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ես քաղաքական խրամատը լքողը չեմ, այնպես, ինչպես պատերազմի ժամանակ չեմ լքել մեր երկրի պաշտպանության խրամատը։ Վստահ եղեք, որ պատվով սկսած գործը հաջողությամբ ավարտին ենք հասցնելու։ Ես հավատում եմ, որ չարը չի կարող հաղթել։ Թույլ չենք տալու, հայ ազգը երբեք չի համակերպվելու պատերազմի անարդար արդյունքների հետ։ Դիմում եմ մեր քաղաքացիներին, բոլոր նրանց, ովքեր երկու օր հետո կատարելու են իրենց քաղաքացիական պարտքը։ Հունիսի 20-ին ամեն ինչ ձեզնից է կախված, խոստումներ շռայլած ու ցինիկաբար խաբած օտարածին իշխանությունը մեզ կանգնեցրել է վտանգավոր ջրբաժանի առաջ։ Դուք եք որոշելու, թե ինչպիսին է լինելու մեր ապագան, կամ առանց չափազանցության, պետություն լինելու է, թե չէ»,-ասել է նա։

Սերժ Սարգսյանը կոչ է արել խոսել պատերազմից վերադարձած ծանոթների հետ, լսել նրանց պատմություններն ու համոզվել, թե ինչ տգետ ձևով են պատերազմ վարել այս իշխանությունները։

«Կրկին վստահել սրանց, նշանակում է սեփական ձեռքի մեջ ձգել նռնակի օղակն ու գնալ ինքնաոչնչացման։ Հարցրեք ձեզ` ինչի համար էիք դուրս եկել փողոց, ձեզ ինչեր էին խոստացել և ինչ ստացաք»,-ասել է նա։  

«Ես ուզում եմ հունիսի 21-ին գլուխս բարձր գնալ Եռաբլուր, գնալ Ստեփանակերտի հուշահամալիր-պանթեոն և իմ մարտական ընկերներին ասել, որ Հայրենիքը, որի համար իրենց կյանքը տվեցին, փրկված է՝ փրկված է վախկոտ, դավաճան, օտարի շահերը սպասարկող իշխանություններից, և մենք պատվով պահելու ենք մեր հող հայրենին»,-ասել է Սերժ Սարգսյանը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica