close
Եղանակը Երևանում
3 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախից Երևան եկող ավտոբուսներից մեկը վթարի է ենթարկվել. ուղևորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Հասարակություն

18 Հունիսի 2021, 21:10
 Արցախից Երևան եկող ավտոբուսներից մեկը վթարի է ենթարկվել. ուղևորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Արցախից Երևան ուղևորվող ավտոբուսներից մեկը վթարի է ենթարկվել Սյունիքի Սառնակունք գյուղի մոտ։ Առողջապահության նախարարությունից  հաստատել են տեղեկությունը՝ նշելով, որ կա 5 վիրավոր։

Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում, ուժեղ արյունահոսություն է առկա:

«Առողջապահության նախարարությունը կազմակերպել է, որ «Էրեբունի» ԲԿ-ից երկու վիրաբույժներ սանավիացիայով մեկնեն Սիսիան ԲԿ, որտեղ այս պահին գտնվում է վիրավորը՝ անհրաժեշտության դեպքում տեղում վիրահատական միջամտություն կատարելու համար։ Քանի որ վիրավորի մոտ ուժեղ արյունահոսություն է, հնարավոր չէ նրան այս պահին տեղափոխել Երևան»,- տեղեկացրեցին նախարարությունից։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica