close
Եղանակը Երևանում
3 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գալիս ենք, որ թշնամին չկարողանա մտնել մեր երկիր, որպեսզի մեր զինվորը կարողանա ցույց տալ իր բազկի ուժը․ Աննա Գրիգորյան

Քաղաքական

18 Հունիսի 2021, 20:35
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գալիս ենք, որ թշնամին չկարողանա մտնել մեր երկիր, որպեսզի մեր զինվորը կարողանա ցույց տալ իր բազկի ուժը․ Աննա Գրիգորյան

Այսօր հրապարակում կանգնած են այն մարդիկ, ովքեր Հայաստանին ուզում են վերադարձնել հաղթանակները, հային՝ հաղթողի հոգեբանությունը, ՀՀ քաղաքացուն՝ արժանապատվությունն ու արդարությունը՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Աննա Գրիգորյանը Հանրապետության հրապարակում դաշինքի ամփոփիչ հանրահավաքին։

Նա վստահեցրեց, որ այդտեղ կանգնած են մարդիկ, ովքեր պատրաստ են, իրենց հետ միասին կառուցել ուժեղ Հայաստան։

Նա նաև շնորհակալություն հայտնեց բազմաթիվ մեր այն հայրենակիցներին, ովքեր համայնքային հանդիպումներին գալիս էին իրենց հավաքներին, և որոնց սիրտը բաբախում է իրենց հետ այս հրապարակում։

«Ողջ քարոզարշավի ընթացքում մենք խոսել ենք ուժեղ Հայաստան կառուցելու մեր տեսլականի և ծրագրերի մասին, և թույլ տվեք ևս մեկ անգամ ընդգծել, որ «Հայաստան» դաշինքը գալիս է բերելու արժանապատիվ խաղաղություն, կայունություն, տնտեսական զարգացում և ներքին համերաշխություն։ Գալիս ենք, որ թշնամին չկարողանա մտնել մեր երկիր, մեր տուն՝ երբ ցանկանա, գալիս ենք,  որպեսզի մեր զինվորը կարողանա ցույց տալ իր բազկի ուժը, գալիս ենք, որպեսզի մեր երեխաները դպրոցում ստանան որակյալ, ժամանակակից և ազգային արժեքների վրա խարսխված կրթություն։ Գալիս ենք, որպեսզի հայը, աշխարհի որ ծայրում էլ լինի, այլևս գլխիկոր չքայլի, ինչպես քայլում է այսօր, այլ նորից դառնա հաղթանակներ կերտած ժողովրդի զավակ»,-ասաց Աննա Գրիգորյանը։

Նա խոստացավ, որ հունիսի 20-ից հետո լինելու է ազգային վերելք։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica