close
Եղանակը Երևանում
30 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հաղթանակի դեպքում Քոչարյանը տորպեդահարելու է Ադրբեջանի համար կարևոր բոլոր գործընթացները, ուստի Բաքուն խաղադրույք է կատարում Փաշինյանի վրա. Коммерсантъ

Քաղաքական

18 Հունիսի 2021, 18:46
 Հաղթանակի դեպքում Քոչարյանը տորպեդահարելու է Ադրբեջանի համար կարևոր բոլոր գործընթացները, ուստի Բաքուն խաղադրույք է կատարում Փաշինյանի վրա. Коммерсантъ

Ռուսական Коммерсантъ պարբերականն անդրադարձել է հունիսի 20-ին Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որոնք, ըստ աղբյուրի, կվճռեն ԱՊՀ տարածքում վերջին տարիներին ամենահակասական քաղաքական առաջնորդի` «թավշյա հեղափոխության» ալիքի վրա իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի ճակատագիրը:

Պարբերականը նշում է, որ ընտրություններում նրա գլխավոր մրցակիցը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, սակայն, ըստ հարցումների, հունիսի 20-ի ընտրությունների արդյունքների համաձայն, կողմերից ոչ մեկը չի կարողանա միայնակ կազմել նոր կառավարություն, ուստի փոքր կուսակցությունների արդյունքը հատկապես կարևոր կլինի: Միևնույն ժամանակ, չի բացառվում երկրորդ փուլը, և այդ դեպքում Հայաստանում տիրող անորոշությունը, որն առանց այն էլ հավասարակշռվում է քաղաքական ճգնաժամի շեմին, կպահպանվի մինչև ամառվա վերջ:

«Անկախ Հայաստանի պատմության մեջ թերևս ամենադրամատիկ ընտրությունների քարոզարշավն ավարտվում է», գրում է Коммерсантъ-ը` ներկայացնելով վիճակագրական տվյալներ և կրկին չբացառելով երկրորդ փուլը, որը կնշանակվի, եթե  արդյունքներն ամփոփելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում խորհրդարան անցած ուժերը չկարողանան կոալիցիա ստեղծել:

«Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի ադրբեջանցի փորձագետ Ֆարհադ Մամեդովը Коммерсантъ-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ Բաքուն խաղադրույք է կատարում «կանխատեսելի քաղաքական գործիչների վրա», և այդպիսին է համարում Նիկոլ Փաշինյանին:

«Հաղթանակի դեպքում Քոչարյանը տորպեդահարելու է բոլոր գործընթացները, որոնք մեզ համար կարևոր են: Գումարած դրան` կա անձնական պատմություն. նա ինքը Ղարաբաղից է և քարոզարշավի ընթացքում շատ կտրուկ բաներ է ասել», - ասել  է ադրբեջանցին: 

Բայց Բաքվում, ըստ Մամեդովի, պարզապես չէին կարող Նիկոլ Փաշինյանի համար անել ավելին: 

«Ազատ արձակելով 15 մարդու (նկատի ունի օրերս Ադրբեջանից վերադարձած 15 հայ ռազմագերիներին, որոնք ազատ են արձակվել Ակնայի (Աղդամ) ականապատված տարածքների քարտեղների դիմաց-Խմբ.)՝ մենք ցույց տվեցինք, որ դա հնարավոր է: Միևնույն ժամանակ, քարտեզները, որոնց համար մենք նրանց փոխանակեցինք, դեռ պետք է ստուգել: Առայժմ կողմերի միջև ընդհանրապես վստահություն չկա, բայց մենք հայ հասարակությանն ազդանշան տվեցինք. Փաշինյանի ղեկավարությամբ հնարավոր է առաջընթաց: Այս հարցում չափն անցնելը հակառակ արդյունքին կհանգեցնի»,-ասել է ադրբեջանցի փորձագետը:

Միևնույն ժամանակ, Коммерсантъ-ի հետ հարցազրույցի մասնակցած փորձագետները չեն ցանկանում ինչ-որ հաստատուն կանխատեսումներ անել:

«Կարծում եմ՝ հունիսի 20-ին չորս քաղաքական ուժ կարող է մտնել խորհրդարան` «Քաղաքացիական պայմանագիր» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները, ինչպես նաև «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները: Ոչ մեկը չի ունենա սահմանադրական մեծամասնություն՝  կառավարության միայնակ կազմավորման համար», - Коммерсантъ-ին տված հարցազրույցում ենթադրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը, որի թվարկած քաղաքական ուժերից երեքն արդեն հայտարարել են, որ կոալիցիա չեն  կազմելու Նիկոլ Փաշինյանի կուսակցության հետ:

«Այսինքն՝ ընդդիմությունը հնարավորություն ունի կոալիցիոն կառավարություն կազմելու և Փաշինյանի կուսակցությունը թողնելու որպես փոքրամասնություն: Նիկոլ Փաշինյանը կանի հնարավորը խորհրդարան խցկելու հինգերորդ քաղաքական ուժը, որը կաջակցի նրան կոալիցիոն կառավարություն ստեղծելու հարցում: Այնուամենայնիվ, դա քիչ հավանական է, քանի որ դրա համար Փաշինյանը պետք է այդ իշխանության հետ կիսվի իր ընտրողներով, ինչը բոլորովին էլ հեշտ չէ ՝ հաշվի առնելով լիգիտիմության անկումը», - եզրափակել է փորձագետը:

Դո՛ւք մենք չենք
29 Հուլիսի 2021, 16:44 Դո՛ւք մենք չենք
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica