close
Եղանակը Երևանում
3 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այսօր՝ ժամը 19:00-ին, Հանրապետության Հրապարակում պետք է մերժվի ստախոս, հակահայ կապիտուլյանտը. Զաքար Խոջաբաղյան

Քաղաքական

18 Հունիսի 2021, 17:43
 Այսօր՝ ժամը 19:00-ին, Հանրապետության Հրապարակում պետք է մերժվի ստախոս, հակահայ կապիտուլյանտը. Զաքար Խոջաբաղյան
Զաքար Խոջաբաղյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Տեսեք, նույնիսկ եթե Հայաստան դաշինքին չեք ընտրում, բայց դեմ եք Նիկոլին եւ Հայաստանում թուրքական օրակարգին, ապա պետք է ամեն ինչ անեք, որպեսզի հրապարակն այսօր մարդաշատ լինի։ Այս հավաքն իրականում Նիկոլի, նրա վարած թուրքական օրակարգի դեմ է։ Մարդաշատ հավաքը հստակ ազդակ կլինի արտաքին աշխարհին, որ Հայաստանը մերժում է թուրքական օրակարգը և Նիկոլի ստորագրածը, արած ու պլանավորած հակահայ քայլերը։ Իսկ երեկվա հանրահավաքից ավելի բազմամարդ հավաքը՝ ուժեղ երաշխիքներ կտա՝ ամսի 21-ից հետո հնարավոր քաղաքացիական բախումները կանխելու համար։ Սա շատ պարզ բան է, որը, ցավոք, նոյեմբեր-դեկտեմբերին շատերը չգիտակցեցին, իսկ որոշ քաղաքականապես տհասներ էլ կոչ էին անում՝ դուրս չգալ փողոց՝ այդպիսով անուղղակի աջակցելով Նիկոլին և նրա հակագայ օրակարգը։
Կրկնեմ, բոլոր նրանք, ովքեր դեմ են Նիկոլին, նրա վարած քաղաքականությանը, տրանսգենդերներին ու լգբտ-ներին պետական հովանու տակ առնելուն, եկեղեցու եւ հայկական ընտանիքի դեմ արշավ անողներին, Արցախի 75% կորստին, թուրքական զորքի ներկայությանը Հայաստանի սահմաններից ներս, Հայաստանի տարածքների զիջմանը առանց մի կրակոցի... մի խոսքով, ովքեր դեմ են էս սատանայական հակահայ օրակարգին, անկախ իրենց քաղաքական պատկանելիությունից ու հայացքներից պետք է ամեն ինչ անեն, որպեսզի այսօրվա հավաքը լինի հնարավորինս մարդաշատ։
Այսօր՝ ժամը 19:00-ին Հանրապետության Հրապարակում պետք է մերժվի ստախոս, հակահայ կապիտուլյանտը և նրա վարած հակահայ, ապազգային քաղաքականությունը, պիտի մերժվի Ձեր ներկայությամբ։ Էսքան բան։
 
 
 
 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica