close
Եղանակը Երևանում
27 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կրեմլն ու Լավրովը՝ Ադրբեջանում թուրքական ռազմաբազաների տեղակայման մասին

Աշխարհ

18 Հունիսի 2021, 16:30
 Կրեմլն ու Լավրովը՝ Ադրբեջանում թուրքական ռազմաբազաների տեղակայման մասին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանում թուրքական ռազմական բազաների հնարավոր ստեղծման մասին տեղեկությունները՝  դրանք որակելով խոսակցություններ. հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք չենք քննարկել այս հարցը և չենք մեկնաբանում լուրերը»,- ասել է ՌԴ նախարարը Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Կրեմլը մեկնաբանել է Ադրբեջանում թուրքական ռազմական բազաներ տեղակայելու մասին լուրերը: «Ռուսաստանը ուշադրությամբ հետևում է Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի հնարավոր ստեղծման մասին տեղեկատվությանը»,- ասվում է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարության մեջ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica