close
Եղանակը Երևանում
30 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրանում այսօր նախագահ են ընտրում

Տարածաշրջան

18 Հունիսի 2021, 13:52
 Իրանում այսօր նախագահ են ընտրում

Իրանում հունիսի 18-ին անցկացվում են նախագահական ընտրություններ: Տեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 07:00-ին:

Արական սեռի ընտրողների թիվը 29,98 միլիոն է, իսկ կանանցը՝ 29,33 միլիոն:

83 միլիոն բնակչություն ունեցող Իսլամական Հանրապետությունում ընտրողների ընդհանուր թիվը 59 310 307 է: Նրանցից 1,392,148-ը առաջին անգամ են քվեարկելու: Երկրումբացվել է 72 հազար ընտրատեղամաս:

Նախագահական ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 592 մարդ, նրանցից 40-ը կին են:

Սահմանադրության պահապանների խորհուրդը ստուգել է ընտրություններին մասնակցող թեկնածուների  հավատարմությունը ռեժիմին, ինչպես նաև ուսումնասիրել է նրանց քաղաքական, հոգևոր և կրոնական հայացքները, որից հետո հայտարարել է միայն 7 թեկնածուների հաստատման մասին:

Իրանի նախագահի թեկնածուների ցուցակում ներառված են դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռայիսին, ԻՀՊԿ նախկին հրամանատար Մոհսեն Ռեզային, Բարձրագույն ԱԱԽ գլխավոր քարտուղար Սայիդ Ջալիլին, պատգամավոր Ամիրհոսեյն Քազիզադե-Հաշեմին, նախկին պատգամավոր Ալի Ռեզա Զաքանին, նախկին փոխնախագահ Մոհսեն Մեհրալիզադեն և Կենտրոնական բանկի ղեկավար Աբդուլնասեր Հեմաթին:

Թեկնածուների թվում, որոնց մերժել են, Իսլամական Հանրապետության նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Իսկակ Ջիհանգիրին և խորհրդարանի նախկին նախագահ Ալի Լարիջանին են:

Խորհրդի որոշումը նպաստել է նրան, որ նախագահի հիմնական թեկնածուներից մեկը՝ Իրանի դատական համակարգի ղեկավար Իբրահիմ Ռայիսին, կարելի է ասել, զրկվել է մրցակիցներից:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica