close
Եղանակը Երևանում
3 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ում նախագահության օրոք և որ քաղաքական կուսակցության հետ կոալիցիայի տարիներին նվազեց մեր Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը

Հասարակություն

18 Հունիսի 2021, 09:21
 Ում նախագահության օրոք և որ քաղաքական կուսակցության հետ կոալիցիայի տարիներին նվազեց մեր Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը

Արթուր Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հիշենք, թե ում նախագահության օրոք և որ քաղաքական կուսակցության հետ կոալիցիայի տարիներին նվազեց մեր Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը։

Էն, որ ՀՅԴ-ին մեղադրում էին, թե ինչու ենք կոալիցիա կազմել (2003-2008 թթ, 2008-2009 թ. 2016-2018 թթ)։ Միշտ ասել ու ասել եմ. Լա՛վ էինք արել։ Լավի համա՛ր էինք կազմել։ Ինչքանով մեր ցանկություններն ու նպատակներն իրականություն դարձան, ինչքանով ոչ և ինչու՝ այլ հարց է, բայց նպատակը Հայաստանի հզորացումն ու զարգացումն էր։

2021 թ. հունիսի 20-ից հետո, երբ ՀՅԴ - Քոչարյան - ՎՀ՝ «Հայաստան» դաշինքը գիտակից և իրատես քաղաքացիների ընտրությամբ կհաղթի ընտրություններում և իր առանցքի շուրջ Երկիրը փոսից ոտքի հանող կառավարություն կձևավորի՝ կսկսվի Հայաստանի Վերածնունդը։ Դժվար է լինելու։ Բայց ամեն ինչ լավ է լինելու։ Հզոր Հայաստան լինելու է։ Համայն հայության Հայաստան լինելու է։ Ես հավատում եմ ու լծվելու եմ այդ իմաստալից աշխատանքին։ Ամեն ինչ անելու եմ, որ ժառանգներիս ապրելու երկիր դառնա Հայաստանը ու ոչ ոք չմտածի արտագաղթելու մասին։
Հունիսի 20-ին ես ընտրելու եմ «Հայաստան» դաշինքը (Թիվ 24 քվեաթերթիկ ), որի հաջողությունը չի ցանկանում հայության գենետիկ թշնամի թուրք - ադրբեջանական տանդեմը»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica