close
Եղանակը Երևանում
27 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք, օրենքի սահմաններում եւ շատ նուրբ աշխատելով, ազատվելու ենք այսօրվա մետաստազներից․ Վ․ Հակոբյան

Քաղաքական

17 Հունիսի 2021, 19:37
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք, օրենքի սահմաններում եւ շատ նուրբ աշխատելով, ազատվելու ենք այսօրվա մետաստազներից․ Վ․ Հակոբյան

Մենք ավարտում ենք քարոզարշավը մի մարզում, որը, Սյունիքի պես, տեսնում է իրական սպառնալիքները, որոնց առաջ մեզ կանգնեցրել է այս ապաշնորհ իշխանությունը, որը քաղցկեղի ուռուցքի պես 3 տարի առաջ ներխուժեց մեր օրգանիզմ, մետաստազներով տարածվեց՝ թունավորելով մեր երկիրը,-Սեւանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ, ըստ Yerkir.am-ի, հայտարարեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Վահե Հակոբյանը։ 

Նա հայտնեց, որ եթե քարոզարշավն ավելի երկարեր, ազգը կմոռանար Նիկոլի անունը։ 

«Մենք, օրենքի սահմաններում եւ շատ նուրբ աշխատանք տանելով, ազատվելու ենք էդ մետաստազներից։ 3 տարում բացարձակ ոչինչ չի արվել մարզերում եւ Երեւանում։ 1 տարի սուտ խոսոեցին, մի տարի՝ սպառնալիք, հիմա էլ՝ կեղծիք։ Շուտով էս կրկեսի վերջին ներկայացումը կմեկնարկի Երեւանում, որտեղ, մենք տեսանք, թե ոնց են ավտոբուսներով մարդ տանում։ Մեր՝ 24 համարն էլ պատահականություն չի․ օրը 24 ժամ աշխատել»,-Սեւանում ասաց Վահե Հակոբյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

 

 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica