close
Եղանակը Երևանում
27 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հարյուրավոր ավտոբուսներով ու միկրոավտոբուսներով մարդկանց մարզերից բերում են Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին

Հասարակություն

17 Հունիսի 2021, 19:36
 Հարյուրավոր ավտոբուսներով ու միկրոավտոբուսներով մարդկանց մարզերից բերում են Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին

Այսօր՝ ժամը 20։00-ին, Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը հանրահավաք է հրավիրել։

Մարզերից քաղաքացիներին ավտոբուսներով բերում են Երևան՝ մասնակցելու հանրահավաքին։

Mediaport տելեգրամյան ալիքը տեսանյութ է հրապարկել, թե ինչպես են Մարտունիի ՔՊ գրասենյակի մոտ կայանած մեքենաները մարդկանց բերում Հանրապետության հրապարակ` Նիկոլ Փաշինյանի հավաքին մասնակցելու։

Ըստ տելեգրամյան ալիքի՝ «մարդ բերելու» գործին ակտիվորեն լծված են Գեղարքունիքի մարզպետը, Մարտունու հիվանդանոցի տնօրենը, ավագանու ՔՊ-ական անդամները:

Նույն ալիքի հաղորդմամբ՝ Վարդենիսի հոգեբուժարանի աշխատակիցներին, ուսուցիչներին ու բուժաշխատողներին ստիպողաբար բերում են Երևան: 

 
Նշվում է նաև , որ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ղեկավար Արմեն Գասպարյանը ծառայության աշխատակիցներին կարգադրել է քաղաքացիական հագուստով մասնակցել Նիկոլ Փաշինյանի այսօրվա հանրահավաքին։ 
 
«Աշխատակիցները պետք է հավաքվեն «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ։ Գասպարյանը ծառայության կազմակերպման վարչության պետ Տիգրան Ավագյանին հանձնարարել է Հանրապետության հրապարակում կազմակերպել ԱԻՆ աշխատակիցների ներկա-բացական։ 
 
Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ասվել է, որ բացակա աշխատակիցների աշխատանքից հեռացման գործընթացը նախատեսվում է իրականացնել վաղը՝ նախքան ընտրությունները», - գրել է Mediaport-ը։
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica