close
Եղանակը Երևանում
27 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

4.1 մլրդ դրամի գերավճարի գումարները վերադարձվել են 29 306 հարկ վճարողներին. ՊԵԿ

Տնտեսական

17 Հունիսի 2021, 12:08
 4.1 մլրդ դրամի գերավճարի գումարները վերադարձվել են 29 306 հարկ վճարողներին. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության կողմից 2021թ. մայիս ամսին համապատասխան որոշման մեջ կատարված փոփոխության արդյունքում` ՀՀ պետական բյուջեի միջոցների առանձին ենթահաշիվներում հաշվառված և 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա գերավճարը վերադարձվել է կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի միասնական հաշվին:

ՊԵԿ-ից  հայտնում են, որ մասնավորապես,  շուրջ 4.1 մլրդ դրամ գերավճարի մնացորդը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ամբողջությամբ փոխանցվել է 29 306 հարկ վճարողի միասնական հաշվին:

Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է, որ միասնական հաշվին փոխանցված գումարները ստանալու նպատակով հարկ վճարողները կարող են էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել համապատասխան դիմում (սահմանված է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 27.07.2017թ թիվ 246-Ն հրամանով), որից հետո գումարը ինքնաշխատ կփոխանցվի դիմումում նշված բանկային հաշվին և հարկ վճարողը կարող է այն տնօրինել:

Միասնական հաշվին գերավճարների վերադարձ ստացած հարկ վճարողների ցանկը կարող եք տեսնել այստեղ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica