close
Եղանակը Երևանում
27 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տնտեսություն (չոր փաստեր, մաս 6)

Տնտեսական

17 Հունիսի 2021, 09:26
 Տնտեսություն  (չոր փաստեր, մաս 6)

Լրագրող Գոհար Սրապիոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հայաստանում 1999-2003 թթ նվազագույն աշխատավարձը կազմում էր 5000 դրամ: 2007-ին այն կազմում էր 20.000:
1998-2008 թթ կենսաթոշակն ավելացավ մոտ վեց անգամ:
 
2007-ին հարկային եկամուտների մեծությունը 1997-ի համեմատ աճեց մոտ 5 անգամ:
 
Շինարարության ծավալները 1999-ի 57 մլրդ դրամի համեմատ 2007-ին հասան մոտ 670 մլրդի. եթե 1997-ին շինարարության տարեկան աճի տեմպը 3%էր, ապա 2007-ին այդ թիվը 29 էր:
( աղբյուրը՝ «Հայաստան 1998-2007»):
 
1998-2002 թթ ՀՀ-ից մեկնողները 50.000 մարդով ավելին էին, քան՝ ՀՀ մուտք գործողները: Իսկ արդեն 2004 -ին առաջին անգամ անկախ Հայաստանում գրանցվեց միգրացիայի դրական մնացորդ, այսինքն՝ ավելի շատ գալիս էին ՀՀ, քան՝ մեկնում ՀՀ-ից:
 
2006-ին Հայաստան ժամանածների թիվը 22.000 ով ավելին էր մեկնողների թվից:
 
Համաշխարհային Բանկի «կայուն հիմքերի վրա դնելով տնտեսական աճը Հայաստանում» զեկույցում կարդում ենք.-«2006-ին 1999-ի համեմատ աղքատության մակարդակը ՀՀ-ում կրճատվելէ՝ 56.1 տոկոսից հասնելով 26.5 %»:
 
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության 2006-ի անկախ վերլուծության զեկույցում նշվում է,-«Հայաստանում սննդի արտադրությունը այլևս մրցակից է Համաշխարհային շուկայում»:
 
«Հայաստանում էներգետիկ համակարգում վերջապես կա ճգնաժամից կայունություն»,- սա գրված է Համաշխարհային բանկի թիվ 74 աշխատանքայիննփաստաթղթում:
Ներդրումային նոր քաղաքականությունը բերեց հսկայածավալ ներդրումների, որի արդյունքը դարձավ ՀՆԱ անընդհատ աճը: Ներդրումները աճում էին աննախադեպ թափով:
Արդեն 2006-ին Midland resourses Holding ընկերությունն ինքը հայտարարեց, որ Հայաստանում իր հաջողությունը պայմանավորված է այն փաստով, որ «կառավարությունը պահեց իր խոստումներն ու թույլ չտվեց որևէ հետընթաց ճյուղում իրակամացվող բարեփոխումների որևէ բնագավառում»:Արդեն 2007-ին ՀՀ-ում շահագործվում էր 50 ՀԷԿ: 80 մլն դոլար արժողությամբ աշխատանքների արդյունքում ատոմակայանի երկրորդ բլոկի անվտանգության աստիճանը բարձրացվեց՝ հասնելով միջազգային նորմի:
2007-ին ավարտված է Երևանի գազիֆիկացումը:
 
Երկրի կախվածությունը ներկրվող բնական գազի՝ հյուսիսային գազատարից մեղմելու համար 2006-ին կառուցվեց և 2007-ին թողարկվեց Իրան -Հայաստան գազատարի առաջին փուլը՝ Մեղրի-Քաջարան հատվածը: Այն ապահովելու էր 3 մլրդ խ/մ ծավալով գազի ներկրում:
Եթե 2001-ին պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման համար ծախսվել էր 682.000.000 մլն դրամ, ապա 2007-ին ծախսվեց 13599000.000 դրամ, ինչը նախադեպը չունեցող փաստ էր ամբողջ տարածաշրջանի համար:
 
«The fitch rating sovereigns group»-ի հետազոտության արդյունքում Հայաստանը 100-ից ավել երկրների շարքում ստացավ վարկանշային BB գնահատականը, ինրը խոսուն չափանիշ էր օտարերկրյա ներդրողների համար, և ինչից հետո, բնականաբար, ներդրումների քանակը աննախադեպ աճ սկսեց գրանցել երկրում:
 
«Moody’s investor service»-ն էլ ՀՀ կառավարության շնորհեց Ba2 վարկանիշ, ինչը մեզ դարձնում էր տարածաշրջանի ամենանվտանգ վայրը ներդրողի համար:
 
Իսկ համաշխարհային բանկի և միջազգային ֆինկորպորացիայի «Doing business 2007» զեկույցում կարդում ենք.-«Հայաստանը բիզնեսով զբաղվելու վարկանշային դասակարգմամբ զբաղեցրել է 34-րդ տեղը՝ առաջ անցնելով ԱՊՀ և հարևան բոլոր երկրներից»:
OECD-ն՝ տնտ. գործակցության և զարգացման կազմակերպությունը, Հայաստանի ռիսկայնության գործակիցը 7-րդ խմբից տեղափոխեց 6:
2003-ին Հայաստանը դարձավ առևտրի համաշխարյային կազմակերպության լիիրավ անդամ»:


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica