close
Եղանակը Երևանում
27 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ո՞ւմ Թուրքիան նախապայման ներկայացրեց՝ սահմանի ու 6 մլրդ $ տնտեսական ներդրումների դիմաց հանձնել Շուշին ու Քարվաճառը․ Նաիրի Հոխիկյան

Քաղաքական

17 Հունիսի 2021, 08:07
 Ո՞ւմ Թուրքիան նախապայման ներկայացրեց՝ սահմանի ու 6 մլրդ $ տնտեսական ներդրումների դիմաց հանձնել Շուշին ու Քարվաճառը․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Թուրքիայի դրոշ այրող դաշնակցականները իրենց սխալ քվեարկությամբ հունիսի 20-ից հետո այրելու են հենց ՀՅԴ-ի դրոշը։
 
Եթե հայտարարությանը մոտենանք օբյեկտիվ մեկնաբանության տեսանկյունից, ապա Փաշինյանն ընդամենը ասում է, որ Թուրքիայի դեմ պայքարող ՀՅԴ-ն դավաճանել է իր սկզբունքներին և այլևս ազգային նպատակներ չի հետապնդում։ Այս մեղադրանքին դաշնակցականները թող արձագանքեն։
 
Ես հարց եմ ուղղում 2018-ից ՀՀ-ն կառավարող բարձրագույն իշխանությանը և նրա կողքին ամուր նստած մի քանի օլիգարխներին։
Եթե Թուրքիայի դեմ պայքարելը ազգային նպատակ եք համարում, ապա ո՞վ 2019-ի գարնանը նախաձեռնեց բանակցություն նույն Թուրքիայի հետ սահմանը բացելու համար։
 
Ո՞ւմ Թուրքիան նախապայման ներկայացրեց՝ սահմանի ու 6 մլրդ $ տնտեսական ներդրումների դիմաց հանձնել Շուշին ու Քարվաճառը։
Խնդրեմ, առայժմ այս երկու փաստարկված հարցերին պատասխանեք՝ հասկանանք, թե ով է գողացել ոչ միայն զինվորի կյանքը, այլև հայ ազգի ապագան»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica