close
Եղանակը Երևանում
27 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԺ-ի ստորին օղակներում հավաքել են իրերը. մտերիմներ են փնտրում Քոչարյանի շրջապատում՝ նրա թիմ տեղափոխվելու համար

Քաղաքական

16 Հունիսի 2021, 19:52
 ԱԺ-ի ստորին օղակներում հավաքել են իրերը. մտերիմներ են փնտրում Քոչարյանի շրջապատում՝ նրա թիմ տեղափոխվելու համար

Ազգային ժողովի ստորին օղակներում ճամպրուկային տրամադրություններ են: Այս մասին հայտնում է NEWSPRESS.am-ի Ազգային ժողովի աղբյուրը: 

ԱԺ աշխատակիցները, սակայն, ճամպրուկները կապել են ոչ թե հեռանալու, այլ «Հայաստան» դաշինքի կազմ տեղափոխվելու համար: Շատերն արդեն մտերիմներ են փնտրում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շրջապատում, որպեսզի իրենց աշխատանքը շարունակելու համար «բարեխոսեն»:

Ի դեպ, ոմանք արդեն ներքին շփումներում նույնիսկ բարձրաձայն են ասում, որ Ռոբերտ Քոչարյանին են ընտրելու, քանի որ Փաշինյանը, ով այս քաոտիկ վիճակին է հասցրել երկիրը, այլևս չի կարողանում կառավարել երկիրը և չի կարող մեր ազգը հանել այս կործանարար վիճակից: 

Մեր աղբյուրը նաև հայտնում է, որ Ազգային ժողովում ստացված հարցումների արդյունքները ևս հույս չեն ներշնչում: Մայիս ամսի տվյալներով՝ Փաշինյանի վարկանիշը հարցվածների շրջանում տատանվել է 15-20 տոկոսի միջակայքում:

Մեր տեղեկություններով՝ պետական ապարատի մի շարք հատվածներում ևս ընտրելու են Ռոբերտ Քոչարյանին և նրա շրջապատում մտերիմ մարդիկ են փնտրում՝ հետագայում ինչ-ինչ հարցեր լուծել կարողանալու համար: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica