close
Եղանակը Երևանում
28 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ահազանգ. առևանգել են «Հայաստանի» Եղեգնաձորի շտաբի երեք համակիրների

Հասարակություն

16 Հունիսի 2021, 19:16
 Ահազանգ. առևանգել են «Հայաստանի» Եղեգնաձորի շտաբի երեք համակիրների

Նիկոլի՝ Եղեգնաձոր այցից առաջ ոստիկանությունը «Հայաստան» դաշինքի Եղեգնաձորի շտաբի դիմացից առևանգել է դաշինքի համակիրներ Հայկ Մուրադյանին, Շահեն Վարդանյանին և Տիգրան Խուդոյանին: «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Հայկազ Հարությունյանը Yerkir.am-ին  Եղեգնաձորից տեղեկացրեց, որ  ոստիկանները տղաներին առևանգել են բիրտ ուժի կիրառմամբ՝ չներկայացնելով որևէ պատճառ կամ հիմնավորում:

«Զանգահարել եմ ՄԻՊ-ի գրասենյակ՝ փաստն արձանագրելու և Նիկոլի վերջին օրերի այս այլանդակ դրսևորումների ողջ ներկապնակն ի ցույց դնելու համար»,- նշեց Հայկազ Հարությունյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք,   որ Փաշինյանն այսօր Եղեգնաձորում ևս չի խախտել «ավանդույթը» և, մերժված իր կերպարին լայն ժողովրդականություն վայելող գործի շղարշ հագցնելու համար, տասնյակ միկրոավտոբուսներով Երևանից մարդագլուխ է հասցրել Եղեգնաձոր:

Yerkir.am-ի տեսախցիկը ֆիքսել է այդ միկրոավտոբուսներից մի քանիսը, որոնց վարորդները  չեն հասցրել թաքցնել դրանք քաղաքի տարբեր հատվածներում:

Ստորև ներկայացնում ենք «Հայաստան» դաշինքի Եղեգնաձորի շտաբի համակիրներին առևանգելու պահին նկարահանված սիրողական կադրերը.

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica