close
Եղանակը Երևանում
23 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էրդողանը հայտարարել է, որ «կվերականգնեն Ղարաբաղը», իսկ Շուշին կդառնա թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաքը

Արցախ

16 Հունիսի 2021, 17:47
 Էրդողանը հայտարարել է, որ «կվերականգնեն Ղարաբաղը», իսկ Շուշին կդառնա թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաքը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ադրբեջանի հետ Ղարաբաղը լիովին վերականգնելու պատրաստակամության մասին: Նա չորեքշաբթի ելույթ է ունեցել Ադրբեջանի խորհրդարանում՝ ասելով․ «Մենք երեկ անցանք Ղարաբաղով, 30 տարվա հակամարտությունից հետո այնտեղ տեսանք ավերածություններ: Բայց Թուրքիան և Ադրբեջանը միասին կվերակառուցեն ամեն ինչ, կկառուցեն նոր Ղարաբաղ»։

«Հուսով ենք, որ ապագայում Շուշին կդառնա թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաքը... Այսօր Շուշին վերակենդանանում է: Այս համատեքստում՝ Շուշի քաղաքը որպես Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք հայտարարելը հստակ ուղերձ է աշխարհին: Մեզ համար պատիվ կլինի, եթե հաջորդ տարի Շուշին դառնա թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաքը»,- հայտարարել է թուրք նախագահը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica