close
Եղանակը Երևանում
27 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այսօրվա հայհոյանքներն ու սուր դիմակայությունը դեռ ծաղիկներն են․ բախումներ են լինելու․ Լեւոն Տեր-Պետրոսյան

Քաղաքական

15 Հունիսի 2021, 23:20
 Այսօրվա հայհոյանքներն ու սուր դիմակայությունը դեռ ծաղիկներն են․ բախումներ են լինելու․ Լեւոն Տեր-Պետրոսյան

Այս օրերի հայհոյանքներով ընտարշավը, սուր դիմակայությունը դեռ ծաղիկներն են, հետընտրական զարգացումներ են լինելու, ընտրությունների ընթացքում էլ բախումներ են լինելու, երկու հիմնական կողմերը ոչնչից չեն խորշում եւ ամեն ինչի գնալու են։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանն ասել է ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը։

Լ․Տեր-Պետրոսյանը հերքել է, թե իր հաջորդներին անվանել է մոնղոլ-թաթարներ։

«Ես ասել եմ, որ Ռոբերտ Քոչարյանի  ստեղծած պետությունը թաթար-մոնղոլական համակարգի պետություն էր, հիմա էլ եմ ասում, դա գիտական հասկացություն է», նշել է ՀԱԿ առաջնորդը։

Երկրում, ըստ Լ․Տեր-Պետրոսյանի, երրորդ խոսքի կարիք կա, մտավորականության խոսքի, Հայաստանում մտավորականությունը չի անում այն, ինչ պետք է աներ, բալանսավորեր իշխանության եւ ընդդիմության դիմակայությունը։

«Մեր մտավորականությունը չտարբերվեց ֆիդայիներից, մեր ակադեմիկոսները չտարբերվեցին Սեֆիլյանից, արեցին հակառակը, իրենք էին գլխավորում  այդ ճամբարը։ Մեր պատմության ինստիտուտը արդեն երրորդ սերունդն է դաստիարակում որպես հայդատականներ ու ոչմիթիզականներ։ Իմ հրաժարականից մի քանի օր անց ինձ այցելեց ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը եւ ասաց՝ ձեզ դավաճանեց մտավորականությունը, ասացի՝ ոչ, նրանք ինձ հավատարմության երդում չէին տվել, որ դավաճանեին, նրանք դավաճանեցին ժողովդրին», ասել է ՀԱԿ առաջնորդը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica