close
Եղանակը Երևանում
27 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսօրվա իշխանությունը թրեյնինգի մեջ է՝ ընդդիմություն դառնալու համար․ Ռոբերտ Քոչարյան

Քաղաքական

15 Հունիսի 2021, 21:04
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսօրվա իշխանությունը թրեյնինգի մեջ է՝ ընդդիմություն դառնալու համար․ Ռոբերտ Քոչարյան

Մեր աշխատանքային օրերը ամսվա մեջ լինելու են 30 կամ 31։ Վստահ եղեք, որ մենք զբաղվելու ենք ձեր առօրյա հարցերով, թեթեւացնելու ձեռր բեռն ու աշխատանքը, բարելավելու կյանքի որակը։ Սա է մեր նպատակը,-Արտաշատի ընտրողների հետ հանդիպման ժամանակ, ըստ Yerkir.am-ի, հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նա ասաց, որ այս ընտրությունների առաջին յուրահատկությունը նրանում է, որ այս իշխանությունը պահում է իրեն որպես ընդդիմություն, եւ ընդդիմությունը պահում է որպես իշխանություն։

«Օգտագործվող բառապաշարով, շարժումներով, հոգեվարքով այս իշխանությունը, իմ տպավորությամբ, թրեյնինգի մեջ է՝ ընդդիմադիր դառնալու համար։ Նախօրոք սկսել են հարմարվել իրենց կարգավիճակին։ Դուք տեսնում եք մեր կազմակերպվածությունը։ Մեր շտաբները աշխատում են ժամացույցի պես, ինչը, սովորաբար, բնորոշ չէ ընդդիմադիր ուժերին։ Մենք ցույց ենք տալիս, որ այսպես է աշխատելու պետական համակարգը։ մենք մտել ենք մի պայքարի մեջ, որտեղ ելքը մեկն է՝ հաղթանակ եւ իշխանությունը վերցնելը։ Եւ այդպես էլ լինելու է։ Այսօր մի հանդիպման ժամանակ ինձ ասացին՝ ձեզ ընդդիմադիր կերպարում չենք պատեշկերացնում։ Համաձայն եմ»,-արտաշատցիների հետ հանդիպման ընթացքում ասաց Ռոբերտ Քոչարյանը։ 

Մանրամասն՝ տեսանյութում


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica