close
Եղանակը Երևանում
24 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նարեկացի, Նժդեհ ծնած ժողովրդին ղեկավարում է մի հարբեցող ջեբկիր, որը, մի մուրճ ձեռքին, սպառնում է․ Ի Սաղաթելյան

Քաղաքական

15 Հունիսի 2021, 20:29
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նարեկացի, Նժդեհ ծնած ժողովրդին ղեկավարում է մի հարբեցող ջեբկիր, որը, մի մուրճ ձեռքին, սպառնում է․ Ի Սաղաթելյան

Մեր երկիրը գտնվում է ճգնաժամի մեջ, եւ դուք դա լավ գիտեք։ Նաեւ գիտեք դրա մեղավորին, էս ամեն ինչի պատճառը։ Այսօր Հայաստանին պետք է ազգային իշխանություն, որը կստեղծի ազգային պետություն։ Միայն ազգային իշխանությունն է, որ վերջ կդնի այս պառակտմանը, ատելությանը, թշնամանքին եւ կհամախմբի հայ ժողովրդի ներուժը եւ երկիրը կտանի զարգացման,-արտաշատցիների հետ հանդիպման ընթացքում, ըստ Yerkir.am-ի, հայտարարեց ՀՅԴ ԳՄ եւ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ Հայաստանին պետք է իշխանություն, որը պատասխանատու է իր քաղաքացու համար, պաշտպանելու է երկրի սահմանները, կհաստատի ներազգային համերաշխություն եւ կայունություն։  

«Մեզ պետք է իշխանություն, որն իր երկրում կհաստատի սոցիալական արդարություն։ Ո՞վ կարող է լինել այդ իշխանությունը։ Ահա այն թիմը՝ «Հայաստան» դաշինքը, որը կարող է դա անել։ Ամոթ է մեզ՝ յուրաքանչյուրիս, երբ որ Նարեկացի, Նժդեհ, Արամ Մանուկյան ու մարշալ Բաղրամյան ծնած ժողովրդին էսօր ղեկավարում է մի փողոցային հարբեցող, մի ջեբկիր ընդամենը, որ, մի մուրճ ձեռքին, ընկել է գյուղեգյուղ, կրկին սպառնում է մեր ժողովրդին։ Այն մարդը, որը ծնկի է եկել թուրքի առաջ։ 3 տարվա մեջ որեւէ վատ խոսք չի ասել Ալիեւին։ Էսօր կրկին մատ է թափ տալիս զինվորականի, եկեղեցականի, ուսուցչի, գիտնականի, հայ մարդու վրա։ Էս տեսակի վերջը մենք պետք է տանք։ Դրա օրը հունիսի 20-ն է։  Եւս մեկ անգամ կոչ ենք անում ձեզ՝ հունիսի 20-ին ավելի կազմակերպված, համախմբված գնանք տեղամաս, վերցնենք 24 համարի քվեաթերթիկը եւ վերջ տանք ու փակենք Հայաստանի ամոթի ու խայտառակության էջը»,-Արտաշատում հայտարարեց ՀՅԴ ԳՄ եւ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica