close
Եղանակը Երևանում
27 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բացի «Հայաստան» դաշինքից՝ ես ուրիշ ուժ չեմ տեսնում, որ կարող է հաղթել եւ հաղթանակ բերել․ Շուշիի քաղաքապետ

Քաղաքական

15 Հունիսի 2021, 20:10
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բացի «Հայաստան» դաշինքից՝ ես ուրիշ ուժ չեմ տեսնում, որ կարող է հաղթել եւ հաղթանակ բերել․ Շուշիի քաղաքապետ

Մեծագույն ցավ է․ 90-ականներին ազատագրած եւ սրբորեն պահած մեր պապենական Շուշին եւ Արցախի 75 տոկոսը 2020 թվականի պատերազմում այս իշխանությունները հանձնեցին թշնամուն։ Դժվար է, երբ անցնում ես Շուշիի ճանապարհով ու Շուշի չես մտնում։ Չես մտնում մի քաղաք, որը քո ծննդավայրն է,-Արտաշատում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, ըստ Yerkir.am-ի, ասաց Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը։

Նա նշեց, որ երբ Ռոբերտ քոչարյանը ղեկավարում էր Արցախն ու այնտեղ ընթացքող մարտերը, խնդիր էր դրած ազատագրել որքան հնարավոր է շատ տարածքներ։ 

«Պարտվողն ու հանձնողը այն կարող էր անվանել դժգույն ու դժբախտ։ Ցավալի է, երբ որ մենք այստեղ հավաքված, բայց Շուշիում քայլում է արյունախում մեր թշնամին՝ Էրդողանը Ալիեւի հետ միասին։ Սպասում եմ՝ կգա օրը, մեր հաղթանակը նորից կկերտենք։ Նոյեմբերի 4-ին, երբ որ կանչ տվեցին, վաշտս մեկնեց Շուշիի տեղամաս Անդրանիկ եղբորս գլխավորությամբ, 8 ժամ մարտ վարելուց հետո եղբայրս զոհվեց։ կոչ եմ անում՝ եկեք սթափ մտածենք եւ ընտրենք այս դաշինքին, որովհետեւ ես ուրիշ ուժ չեմ տեսնում, որ կարող է հաղթել եւ հաղթանակներ ձեռք բերել»,-ասաց Շուշիի քաղաքապետը։

Մանրամասն՝ տեսանյութում


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica