close
Եղանակը Երևանում
24 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էս մարդիկ Արցախը տվել են, ունենք 5000 զոհ, հիմա անամոթի պես քվե են ուզում՝ վերարտադրվելու համար․ Ի․ Սաղաթելյան

Քաղաքական

15 Հունիսի 2021, 19:02
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էս մարդիկ Արցախը տվել են, ունենք 5000 զոհ, հիմա անամոթի պես քվե են ուզում՝ վերարտադրվելու համար․ Ի․ Սաղաթելյան

Երեկ այդ կապիտուլյանտը գտնվում էր Արարատի մարզում, ինչ-որ մուրճ էր ձեռքը վերցրել, մարզում պտտվում էր, հիմա տարբեր հանդիպումների ժամանակ քաղաքացիները հարցնում են՝ ինչպես եք արձագանքում։ Ծիծաղեք այդ ծաղրածուի վրա, անցնենք առաջ։ Այս մղձավանջին, կրկեսին մնացել է ընդամենը 5 օր,-Վեդիի ընտրողների հետ հանդիպման ժամանակ, ըստ Yerkir.am-ի, հայտարարեց ՀՅԴ ԳՄ եւ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ Փաշինյանի հրաժարականը նախորդ ամիսների ընթացքում պահանջել են Հայաստանի նախագահը, կաթողիկոսները, ԳԱԱ-ն, բուհեր, հայտնի մտավորականներ, հասարակական-քաղաքական գործիչներ, սփյուռքի բազմաթիվ կազմակերպություններ, 300-400-ից ավելի համայնքների ղեկավարներ։  

«Այսինքն այն էլիտան, որի հետ նա լուրջ պրոբլեմներ ունի, մի պահ պատկերացրեք, եթե այս մարդը վերընտրվի, մեր երկիրն ինչ վիճակում է հայտնվելու՝ նոր քաոսի, անդունդի, ճգնաժամի մեջ։ Մեր խնդիրն է՝ ավելի համախմբված, կազմակերպված՝ հունիսի 20-ին պարզապես վռնդել այս չարիքի կառավարությանը եւ սկիզբ դնել նոր, ուժեղ Հայաստանի կառուցմանը»,-Վեդիում ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ այն մարդիկ, որոնք երկիրը հասցրել են անդունդի եզր, փորձում են համոզել՝ լավ ենք ապրում, երկիրը դրախտ է, տնտեսական առաջընթաց ունի, կան ներդրումներ։

«Եթե տեսնեք իրենց ելույթները, ձեզ ամեն օր փորձում են համոզել, որ դուք լավ եք ապրում, բայց դուք այդ մասին տեղյակ չեք։ Թշնամին մտել է Սյունիք, Գեղարքունիք, էս մարդիկ Արցախի 75 տոկոսը տվել են, ունենք 5000 զոհ, 11 հազար վիրավոր, երկիրը բերել հասցրել են անդունդի, պետականությունը կորցնելու եզրին, էդքանից հետո աննամուս, անամոթի պես մտել են մեր ժողովրդի մեջ, քվե են ուզում՝ նորից վերարտադրվելու համար։ Հարց․ վերարտադրվում եք, որ ի՞նչ անեք։ Ի՞նչ չեք տվել թուրքին, որ ուզում եք վերարտադրվելուց հետո տաք։ Մենք պետք է կանխենք։ Սա ծրագիր է։ Էսօր մեկ անգամ ասել ենք, որ ամենեւին պատահական չի, որ Հայաստանի Եռագույնի օրը, Էրդողանը Ալիեւի հետ գտնվում է Շուշիում։ Ինքը պետք է էսօր նայի Հայաստանի քաղաքացու աչքերին, նայի Սյունիքի բնակչի աչքերին ու էս հարցի պատասխանը տա, այլ ոչ թե երկիրը վերածի կրկեսի։ Հունիսի 20-ին, համախմբված, կազմակերպված՝ վռնդենք այս չարիքի կառավարությանը եւ սկիզբ դնենք ուժեղ Հայաստանի կերտմանը»-Վեդիում ասաց ՀՅԴ ԳՄ եւ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica