close
Եղանակը Երևանում
27 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արմավիրի դպրոցների տնօրենները կանչվել են մարզպետարան՝ ընտրողների ցուցակներով

Քաղաքական

15 Հունիսի 2021, 18:39
 Արմավիրի դպրոցների տնօրենները կանչվել են մարզպետարան՝ ընտրողների ցուցակներով

Մուրճը ձեռքին շրջող՝ ազգի երբեմնի «փրկիչ» Փաշինյանը հոգեվարքի մեջ է, հողը ոտքերի տակից փախչում է։ Նա օր օրի կորցնում է երբեմնի ազդեցությունն ու վերարտադրվելու ինքնավստահությունը։

Yerkir.am-ը քիչ առաջ ահազանգ ստացավ, որ Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանն այսօր առավոտից հրատապ իր մոտ է կանչում մարզի տնօրեններին եւ պարտադրում ընտրողների ցուցակներ ներկայացնել։

Փորձեցինք Բուդաղյանից պարզել, թե ո՞րն է տնօրեններին տագնապի մեջ գցելու պատճառը, սակայն նա չպատասխանեց մեր զանգերին։

Նշենք, որ մարզի տնօրենները շարունակ ահազանգում են, հայտնում, որ Բուդաղյանը երկու ոտքը մի կոշիկի մեջ է դրել՝ ովքեր այսօր չհասցնեն ցուցակներով ներկայանալ, վաղը կրկին կկանչվեն վարչություն։

 Տիկին Բուդաղյանը Փաշինյանին անձնվիրաբար, հոգով ու սրտով ծառայող «մարտիկ է»։ Օրերս էլ Էջմիածնում Փաշինյանի հանրահավաքի ժամանակ էր նույն ջանասիրությամբ պատի տակ հավաքել մարզի դպրոցների ուսուցչական կոլեկտիվներին եւ տնօրեններին՝ ցուցակ առ ցուցակ ներկա-բացակա էր անում, ասես գլխաքանակ էր հաշվում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica