close
Եղանակը Երևանում
24 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռոբերտ Քոչարյանը խոստացավ լուծել Արմավիրի ոռոգման և խմելու ջրերի և գյուղմթերքի մթերման հարցերը

Քաղաքական

15 Հունիսի 2021, 19:15
 Ռոբերտ Քոչարյանը խոստացավ լուծել Արմավիրի ոռոգման և խմելու ջրերի և գյուղմթերքի մթերման հարցերը

«Այսօր ամբողջ օր եղել եմ Արմավիրի մարզում և կարող եմ ասել, որ հիմա շատ ավելի լավ եմ պատկերացնում, թե ինչի համար եմ առաջադրվում ընտրություններին։ Շատ ավելի լավ եմ պատկերացնում առկա հարցերը․ դա ոռոգման հարցն է, խմելու ջրի հարցն է, գյուղմթերքի մթերման հարցն է։ Մենք գալիս ենք այդ հարցերին լուծում տանք»,- Արմավիր քաղաքում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Չենք կարող միայն հուշերով ու անցյալով ապրել։ Մենք գալիս ենք ապագա կառուցելու համար։ Այն, ինչ արվել է, կրկնապատկվելու է։ Ունեմ այդ վստահությունն ու կարողությունը։ Կա մի թիմ, որն ընդունակ է իր վրա վերցնել պատասխանատվություն՝ վիճակը շտկելու և երկիրն առաջ տանելու համար։ Միասին պետք է վռնդենք պաշտոններից այս իշխանությանը, որն ընդամենը երեք տարվա ընթացքում ամեն ինչ քայքայեց, բազմահազար մարդկային ու տարածքային կորուստներ տվեց։ Սրանք ընտրություններին մասնակցելու իրավունք չունեն, նույնիսկ երես չպետք է ունենան։ Նրանք պետք է ծնկաչոք ներողություն խնդրեն մեր ժողովրդից»,- հայտարարեց երկրորդ նախագահը։

Մանրամասն՝ տեսանյութում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica