close
Եղանակը Երևանում
24 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ստացվել է առերևույթ ընտրական հանցագործության վերաբերյալ 138 հաղորդում. հարուցվել է 6 քրգործ․ Դատախազություն

Հասարակություն

15 Հունիսի 2021, 18:12
 Ստացվել է առերևույթ ընտրական հանցագործության վերաբերյալ 138 հաղորդում. հարուցվել է 6 քրգործ․ Դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով 2021թ. հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից նախընտրական շրջանի հետ կապված հունիսի 14-ի տվյալներով ստացվել և ուսումնասիրվել է ենթադրյալ ընտրական իրավախախտման վերաբերյալ ընդհանուր 140 հաղորդում, ահազանգ: Դրանցից՝

·  43-ը զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներ են,

·  44-ը ֆիզիկական անձի կողմից տրված հաղորդումներ են, այդ թվում՝ նաև ՀՀ դատախազության թեժ գծի միջոցով ստացված,

·  29-ը սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված գրառում են,

·  24-ը՝ ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներ:  

Հաղորդումներով ներկայացված առերևույթ հանցավոր իրավախախտումներից 86-ը վերաբերում են ընտրակաշառք տալուն (ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդված), 9-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149 հոդված), 24-ը՝  նախընտրական քարոզչությանը խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի  149.1-րդ հոդված), իսկ 19-ը այլ բնւյթի են (ՀՀ քրեական օրենսգրքի 185, 177, 137 և այլ հոդվածներ):

Վերոնշյալ 138 հաղորդումներից 42-ը ուղարկվել են հետաքննության կամ նախաքննության մարմիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ: Արդյունքում դրանցից 10-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 26-ով նյութերի նախապատրաստման գործընթացը շարունակվում է, իսկ 6 դեպքի առթիվ հարուցվել են քրեական գործեր:

Մասնավորապես՝ քրեական գործերից՝

·  մեկը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով, 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 154.9-րդ հոդվածի 1-ին մասով,

·  մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով և 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով,

·  մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանշներով,

·  մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով,

·  մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով,

·  մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Նշված քրեական գործերից երկուսով 10 անձի առաջադրվել են մեղադրանքներ, որոնցից 2-ը հանդիսացել են ընտրություններին մասնակցող քաղաքական տարբեր ուժերի պատգամավորության ցուցակներում ընդգրկված թեկնածուներ: Նշվածներից 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:  

Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ պարունակած 96 հաղորդում ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ դրանցում նշվող հանգամանքների պարզման նպատակով անհրաժեշտ ստուգողական գործողություններ կատարելու համար: Իրականացված օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում նշվածներից 26-ով ներկայացված տեղեկությունները չեն հաստատվել և դրանք թողնվել են անհետևանք, իսկ 70-ը գտնվում է ստուգողական գործողությունների ընթացքում:

ՀՀ գլխավոր դատախազություն ստացվել են ընտրություններին և ընտրական իրավունքին վերաբերող ևս 16 դիմումներ, որոնք, սակայն, ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության մասին տվյալներ չեն պարունակել: Դրանց կապակցությամբ քաղաքացուն պատշաճ կերպով տրվել են պարզաբանումներ, առանձին դեպքերում դիմումն ուղարկվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քննարկմանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica