close
Եղանակը Երևանում
24 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վարչապետի ժ/պ-ի կողմից ընտրյալ համայնքապետերի հասցեին անթույլատրելի զուգարանային բառամթերքով որակումները ու արտահայտությունները անհարգալից և անթույլատրելի վարքագիծ է․ Վարդան Բալյան

Հասարակություն

15 Հունիսի 2021, 17:41
 Վարչապետի ժ/պ-ի կողմից ընտրյալ համայնքապետերի հասցեին անթույլատրելի զուգարանային բառամթերքով որակումները ու արտահայտությունները անհարգալից և անթույլատրելի վարքագիծ է․ Վարդան Բալյան

Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ես Սիսիան համայնքից եմ, խոշորացված համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանն ընտրվել է 2017 թվականին։ Նույնպես ընտրված է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը։ Այս բոլոր տղաները ամեն պարագայում պատվական մարդիկ են իրենց համայնքներում։ Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից Սիսակ Նահապետի հրապարակում ընտրյալ համայնքապետերի հասցեին անթույլատրելի զուգարանային բառամթերքով որակումները ու արտահայտությունները անհարգալից և անթույլատրելի վարքագիծ է, որ ընդամենը պատվազրկում է պաշտոնեական դիրքի պատասխանատվությունը չընկալող, երկրի իշխանության ղեկին պատահական հայտնված թափառականին»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica